Մարտի 10-ին Թուրքիայի ու ԱՄՆ-ի նախագահների միջև կայացել է հեռախոսազրույց: Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Ջո Բայդենի հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, Ուկրաինայի հարցը, ինչպես նաև այլ խնդիրներ:
Ուկրաինան լիովին հրաժարվում է ռուսաստանյան միջուկային վառելիքի գնումից: Այդ մասին հաղորդել է ուկրաինական «Էներգոատոմ»-ը: ««Էներգոատոմ»-ը լիովին հրաժարվում է ռուսաստանյան միջուկային վառելիքի գնումից»,-ասվում է ընկերության Telegram-ալիքում զետեղված հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի ավիացիոն իշխանությունները երկարացրել են երկրի հարավում օդային տարածքի փակումը մինչև մարտի 20-ը․ այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է տրանսպորտի նախարարության աղբյուրը։
Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցները չեն վերաբերի նավթի եւ գազի հատվածներին: Այդ մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, մարտի 11-ին հայտնել է Reuters գործակալությունը:
Մարտի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է մեկօրյա աշխատանքային այցով Անկարայում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Դարդանելի նեղուցը նավերի երթեւեկության համար փակ է նավի անսարքության պատճառով: Այդ մասին ասվում է Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքի նախարարությանն առընթեր ծովային գործերի գլխավոր վարչության մարտի 11-ին տարածված հայտարարության մեջ:
Դոնբասից եւ Ուկրաինայից Ռուսաստան տարհանվածների թիվը գերազանցել է 220 հազարը: Մարտի 11-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ուժային կառույցներում։ «Մարտի 11-ի առավոտվա դրությամբ Ռուսաստանի Դաշնության սահմանն է հատել գրեթե 222 հազար մարդ, այդ թվում ավելի քան 50 հազար երեխա»,- ասել է գործակալության զրուցակիցը:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը մարտի 10-ին ընդունել է ընթացիկ ֆինանսական տարում (սկսվել է անցյալ տարվա հոկտեմբերից) 1,5 տրիլիոն դոլարով կառավարության ֆինանսավորման փաթեթը:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջուդի Չուն վստահ է, որ ի հեճուկս Ադրբեջանի կողմից առ այսօր շարունակվող հարձակումների ու հայ ժողովրդի նկատմամբ բռնության դրսևորումների, միևնույնն է, հայերի ոգին հնարավոր չի լինի կոտրել:
Մարտի 11-ին փոխհրաձգություն է տեղի ունեցել Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանապահների միջեւ երկու պետությունների սահմանին: Այդ մասին հաղորդել է Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի (ԱԱՊԿ) Սահմանապահ ծառայությունը (ՍԾ)։
Շվեդիայի կառավարությունը որոշում է ընդունել պաշտպանական բյուջեն ՀՆԱ-ի մինչեւ 2 տոկոսը մեծացնելու մասին: Մարտի 10-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը:
Հունգարիայի խորհրդարանը երկրի նոր նախագահ է ընտրել ընտանիքի, երիտասարդության եւ միջազգային հարաբերությունների գործերի նախարար Կատալին Նովակին, նա այդ պաշտոնում առաջին կինն է դարձել։
Կորոնավիրուսի համավարակն աշխարհում հեռու է ավարտից: Այս մասին Ժնևում հրավիրված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:
Ամերիկյան Brown-Forman-ը, որը Jack Daniel’s վիսկիի և Finlandia օղու արտադրող է, դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանի տարածքում․ այս մասին տեղեկացնում է ընկերության պաշտոնական կայքը:
Victoria’s Secret բրենդը դադարեցրել է Ռուսաստանում ինտերնետ-խանութի և մանրածախ առևտրի կետերի աշխատանքը։
Այս տարածաշրջանում հայկական ժառանգության համակարգված ոչնչացումը հակասում է Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ղեկավարվող անկախ հետաքննությունը պետք է մուտք ունենա Արցախ», – հայտարարեց Լարս Պատրիկ Բերգը:
Թուրքիայում ծրագրում են «Baykar savunma» ընկերության կողմից նախագծվող անօդաչու կործանիչի առաջին թռիչքն իրականացնել 2023 թվականին:
«Տեղում արտադրվող դեղորայքի հումքի թանկացումն անխուսափելի է, իսկ դեղորայքը, որը ներմուծվում է ռուսական շուկայից, կթանկանա, որովհետև ռուբլու ու դոլարի հարաբերության խնդիր կա. եթե ներմուծման գինը պայմանագրով ֆիքսվել է դոլարով, ապա, բնականաբար, կթանկանա նաև ՌԴ-ից ներմուծվող դեղորայքի գինը»:
Այս ագրեսիայի դեմ, ՀՀ գործադիրն ու օրենսդիրը հերթական անգամ աչք են փակում, որովհետև իրենց թվում է քար լռությամբ, դիտորդի կարգավիճակ ունենալով, այս պայթունավտանգ զարգացումների համատեքստում, կկարողանան պահել իրենց լպրձուն քաղաքական գիծը։ Իսկ թուրք-ադրբեջանական տանդեմը շատ լավ հասկանում է, որ թեև իրենց հաջողվեց իրենց գովերգող, պրոթուրքական այս խմբակ-իշխանության օգնությամբ օկուպացնել Արցախը և այդպիսով՝ Հարավային Կովկասում գերակա դիրք զբաղեցնել , միևնույնն է տարածաշրջանից դուրս շպրտվելու իրենց ժամանակը մոտենում է։
Որպես միջոցառումների ավարտ է նախատեսվել ընթացիկ տարվա օգոստոսի 31-ը։
«Իհարկե, ես հասկանում եմ, որ ավելի համակրելի կլինեմ, եթե ասեմ, որ խաղաղություն է լինելու, բայց ուզում եմ, որ քաղաքացիները համադրեն ու տեսնեն, որ զոհերի, գերիների, վիրավորների թիվն անշեղորեն աճում է. բա մեզ պե՞տք է էդպիսի խաղաղություն, չէ՞ որ Նիկոլի խաղաղությունը հենց դա է»,- ասաց պատգամավորը։
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում ծնված, ազգությամբ քուրդ, բայց այժմ Շվեդիայի սոցիալ-դեմոկրատներին ներկայացնող պատգամավորը իր խոսքում նշեց, որ Ադրբեջանն այժմ համակարգային փորձեր է անում Լեռնային Ղարաբաղում հայկական հարուստ պատմությունն ու մշակույթը վերացնելու ուղղությամբ:
Կիպրոսցի պատգամավոր Կոստաս Մավրիդեսը՝ Սոցիալիստների և դեմոկրատների պրոգրեսիվ դաշինքից, իր հերթին շեշտեց, որ քաղաքակրթությունն ու մշակույթը պետք է հնարավորություն լինեն ժողովուրդներին իրար մոտեցնելու, բարեկամություն ստեղծելու, ոչ թե ատելության և թշնամանքի գործիք դառնան:
Փախստականների թիվը, որոնք Ուկրաինայից Լեհաստան են ժամանել Ուկրաինայում ռազմական գործողությունն սկսվելուց ի վեր, գերազանցել է 1,4 միլիոնը: Մարտի 10-ին «Թվիթերում» այդ մասին հայտնել է հանրապետության սահմանային պահպանության ծառայությունը:
Բայց մենք տեսնում ենք, որ այս իրավիճակում, երբ Արցախում սահմանային լարվածություն կա, վիրավորներ ունենք, Նիկոլ Փաշինյանը չի շտապում գնահատականներ տալ ու հերթական ստերն է տարածում՝ նշելով, թե Հայաստանը մուտք է գործել ժողովրդավարական երկրների «բարձրագույն լիգա»:
Այն կոչ է անում Եվրահանձնաժողովին (ԵՄ գործադիր մարմնին) օգտագործել բոլոր հասանելի լծակները Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման, փոփոխման, ինչպես նաև՝ վանդալիզմի դեպքերը կանխելու համար:
Իլհամ Ալիևը Թուրքիա է ժամանել մեկօրյա այցով:
«Երեք օր է՝ Արցախում մարդիկ սարսափի մեջ են ապրում, երեխաներին են հանել, ադրբեջանցիները մարդկանց ահաբեկում են, իսկ այս վիճակը գալիս է փաստելու, որ Ադրբեջանի հետ հնարավոր չէ ունենալ խաղաղության դարաշրջան»։
Աս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների հետ ունեցած եռակողմ հանդիպումից: Այս մասին hայտնում է թուրքական Անադոլու լրատվական գործակալությունը: