Հանուն Կովկասում կայուն խաղաղության. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆեյսբուքյան իր էջում գրել է Պրահայում կայացած հանդիպումների մասին։

«Այս գիշեր Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հավատարմությունը Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը և Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագրին, որոնց համաձայն երկուսն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

Հայաստանը համաձայնում է նպաստել Ադրբեջանի հետ սահմանին Եվրամիության քաղաքացիական առաքելության ձևավորմանը, Ադրբեջանը համաձայնում է համագործակցել։ Այս առաքելության նպատակն է վստահություն ձևավորել և իր զեկույցների միջոցով նպաստել սահմանային հանձնաժողովների աշխատանքին»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարությամբ էին հանդես եկել Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիեւը, Էմանուել Մակրոնը և Շառլ Միշելը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31