4 տարի անց Թուրքիան Իսրայելում դեսպան է նշանակել
Թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորումը փաստացի նոր փուլ է մտել։ 2018-ից այս կողմ գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակով տարվող միջպետական հարաբերությունների նշաձողը արդեն բարձրացվել են դեսպանի մակարդակի։
Հարաբերությունների կարգավորման շրջանակներում Իսրայելը Թուրքիայում դեսպան էր նշանակել Իրիթ Լիլլիանին։ Իսկ Էրդողանի հրամանագրով Թուրքիան 4 տարի անց Թել Ավիվում նշանակեց իր դեսպանին՝ Շաքիր Օզքան Թորունլարին, ով 2010-2014թթ. զբաղեցրել է Երուսաղեմում գլխավոր հյուպատոսի, իսկ Պաղեստինում դեսպանի պաշտոնը։
Թորունլարը կադրային դիվանագետ է, նա 2008-2010թթ. Բանգլադեշում եղել է Թուրքիայի դեսպանը, իսկ 2017-2021թթ.՝ Հնդկաստանում։