Ապրիլին ՌԴ–ի կողմից ԱՄՆ պետական ​​պարտատոմսերում արված ներդրումները հասել են 26 մլն դոլարի

Ռուսաստանին պատկանող ԱՄՆ պետական ​​պարտատոմսերի պորտֆելը ապրիլի ընթացքում ավելացել է մինչև 26 մլն դոլար՝ նախորդ ամսվա 25 մլն դոլարից։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներին։

Գերատեսչության կողմից ապրիլ ամսվա հրապարակված վիճակագրության համաձայն՝ ռուսական պորտֆելն այժմ բաղկացած է 24 մլն դոլարի երկարաժամկետ և 2 մլն դոլարի կարճաժամկետ արժեթղթերից։

Մարտի վերջի դրությամբ ներդրումների ծավալը կազմել է համապատասխանաբար 22 մլն դոլար և 3 մլն դոլար։

ԱՄՆ պարտքի երեք խոշորագույն պարտատերերը մնացել են իրենց դիրքերում, ինչ և անցյալ ամիս։ Ցանկում առաջինը շարունակում է մնալ Ճապոնիան, նրա ներդրումները մեկ ամսում 1,19 տրլն դոլարից աճել են մինչև 1,2 տրլն դոլար։

Երկրորդ տեղում է Մեծ Բրիտանիան, որի ներդրումները մարտի 926,9 մլրդ դոլարից աճել են մինչև 937,5 մլրդ դոլար։

Երրորդ տեղում է Չինաստանը, որը կրճատել է պարտատոմսերի ծավալը իր հաշվեկշռում նախորդ ամսվա 652,3 մլրդ դոլարից մինչև 651,1 մլրդ դոլար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930