Ներքին իրավիճակի, հասարակական տրամադրությունների և ընկալումների վերլուծությունը վկայում է, որ իշխանությունների նկատմամբ զայրույթը և թշնամական ապրումները խորանում են, հասարակության որոշակի շերտի աչքերը, թեկուզ դանդաղ, բացվում են։ Իհարկե, լավ կլիներ, որ հնարավորություն ունենայինք գիտական հավաստի մեթոդներով հետազոտություն կատարելու և համեմատականներ անցկացնելու։
Հարավային Կովկասի շուրջ զարգացող բարդ աշխարհաքաղաքական զարգացումների հարապատկերին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ձգտում է առանձնահատուկ դերակատարություն ստանձնել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում՝ զուգահեռաբար դիրքավորվելով ռեգիոնում որպես Արևմուտքի «ներկայացուցիչ»՝ առաջ մղելով արևմտյան շահն ու նպաստելով Հարավային Կովկասում արևմտյան կոմբինացիաների հաջողությանը։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր:
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կնոջ և դստեր հետ ներկա է գտնվել նոր տիպի «Հվասոն-17» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական արձակմանը:
Չինաստանն ակտիվորեն կընդլայնի բարձրորակ ապրանքների և մատուցվող ծառայությունների ներմուծումը:
Բուլղարիայի ոստիկանությունը ձերբակալել է Ստամբուլի Իսթիքլալ փողոցում տեղի ունեցած պայթյունի կազմակերպման մեջ կասկածվող 5 անձի:
Կուբայում նախատեսում են ԵԱՏՄ արդյունաբերական կենտրոն բացել:
Սիրիական բանակի դիրքերի վրա իսրայելական օդուժի հարձակման ժամանակ չորս սիրիացի զինվոր է զոհվել, ևս մեկը վիրավորվել է:
Ռուսաստանն ԱՄՆ-ի կողմից երկկողմ հարաբերությունները խզելու ցանկություն չի տեսնում և հույս ունի՝ շուտով ՌԴ-ում ԱՄՆ նոր դեսպան կնշանակվի, իսկ դեսպանատունը կսկսի ամբողջ թափով աշխատել:
Ռուսաստանի Դաշնության Սախալինի մարզի բազմաբնակարան շենքում գազի պայթյունի հետևանքով 9 մարդ է զոհվել:
Հրավառություններ չեն լինի: ՌԴ մայրաքաղաքը տոնը կնշի լուսավոր և զարդարված, սակայն առանց ավելորդությունների:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ պատրաստ Է «հնարավոր ամեն ինչ անել Ուկրաինայում միջնորդության և հակամարտության դադարեցման համար»
Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանի կարծիքով՝ Հայաստանի իշխանություններն ընդհանրապես հրաժարվել են Արցախի անվտանգության երաշխավորի կարգավիճակից, բայց գեղեցիկ ձևակերպում են հորինել, թե դա պատվիրակել են ռուս խաղաղապահներին:
Հայաստանի նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանյանը լրատվամիջոցներին է տրամադրել իր հոդվածը Արցախի խնդրի շուրջ գործընթացների վերաբերյալ։
«Հարավային Կովկասում և Ղարաբաղի կարգավիճակի շուրջ իրավիճակի զարգացման տարբեր սցենարներ կան»,- այս մասին 168TV-ի եթերում ասաց ռուսաստանցի քաղաքագետ, արևելագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Ղարաբաղյան և Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին, աշխարհաքաղաքական իրավիճակին, Իրանի և Ռուսաստանի հարավկովկասյան դերին և Ուկրաինայի պատերազմից հետո ՌԴ քաղաքականությանը:
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է իր առաքելությունն իրականացնել Լեռնային Ղարաբաղում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում:
Պարոն նախագահ, շատ ուրախ եմ մասնակցելու այս նախարարական համաժողովին Ձեր գեղեցիկ երկրում և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ցուցաբերված հյուրընկալության համար։
Լիբանանը միշտ բաց է Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության համար. ասել է երկրի պաշտպանության նախարար Զեյնա Ակերը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի հետ՝ քննարկելով առևտրատնտեսական և համատեղ ներդրումային նախագծեր: Այս մասինհայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ անընդունելի է համարել Արցախի՝ որպես հակամարտության կողմի կարգավիճակը չեղարկելու, իսկ բանակցությունները որպես «խոսակցություն Ղարաբաղում ապրող հայերի հետ» ներկայացնելու Ադրբեջանի փորձերը։
Հունաստանի Հայ դատի հանձնախումբը հրապարակել է Կորնթոսի քաղաքապետի արձագանքը ադրբեջանական այն հայտարարություններին, թե իբրև Հվ. Կորեայում օրերս Շուշին կնքել է համագործակցության պայմանագրեր մի շարք քաղաքների, այդ թվում հունական Կորնթոս քաղաքի հետ:
Իսրայելն Իրանը համարում է համաշխարհային անվտանգության գլխավոր սպառնալիքներից մեկը և շարունակում է անել ամեն ինչ, որպեսզի Թեհրանի աջակցությունը վայելող արմատական ուժերի ռազմակայաններ չհայտնվեն հրեական պետության սահմանների մոտ:
Ադրբեջանական ԱՊԱ-ի հաղորդմամբ՝ Մեհրիբան Ալիևան բարի կամքի դեսպանի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ նոյեմբերի 15-ին նամակ է գրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին։
Հակամարտությունն առավել ակտիվ փուլ է մտել 2015 թվականի մարտին, երբ Եմեն մտավ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան:
Այսօր` ժամը 12:15-ին, Ադրբեջանը կրակ է բացել խաղաղ բնակչության վրա:
Շվեդիայի դատախազությունը հրաժարվել է այլ մեկնաբանություններ տալ:
«Կարծում եմ՝ սա նաև փորձի ու գիտելիքների փոխանակման լավ հնարավորություն է», – նշել է նա:
Նախագահը կայցելի Հայաստան, որտեղ կմասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովին
Մեկ շաբաթ տևող վարժանքների շրջանակներում տասնհինգ փրկարարներ անցել են տեսական ու գործնական ուսուցում: