ICE բորսայում Brent նավթի գինը հոկտեմբերի 14-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 77 դոլարը
Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի մարտ ամսվա մատակարարումների ֆյուչերսների արժեքը 2024 թվականի հոկտեմբերի 14-ից ի վեր առաջին անգամ մեկ բարելի դիմաց գերազանցել է 77 դոլարը, վկայում են սակարկությունների տվյալները:
Բորսայի տվյալներով՝ Մոսկվայի ժամանակով 15:47-ի դրությամբ Brent-ի գինն աճել է 0,88 %-ով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 77,15 դոլարի: Մոսկվայի ժամանակով ժամը 16:14-ին Brent-ի ֆյուչերսների աճը դանդաղել է և վաճառվել 76,97 դոլարով (+0,6%):
Միաժամանակ WTI տեսակի նավթի ֆյուչերսների հունվարյան մատակարարումներն աճել են 0,59 %-ով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 74,4 դոլարի: