Սիրիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները ժամանել են ԱՄԷ
Սիրիայի անցումային կառավարության արտաքին գործերի նախարար Ասադ Հասան ալ-Շիբանին պաշտոնական այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։
Ալ-Շիբանիի գլխավորած պատվիրակության կազմում են Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Քասրան և Գլխավոր հետախուզական ծառայության ղեկավար Անաս Հասան Խաթաբը։ Գործակալությունը նշում է, որ Սիրիայի նոր իշխանությունների ներկայացուցիչները ԱՄԷ-ում կքննարկեն երկրների միջև համագործակցության և համակարգման հեռանկարները։
ԱՄԷ-ն դարձավ երրորդ երկիրն ուր այցելել է Սիրիայի կառավարական պատվիրակությունը հանրապետությունում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։ Նախօրեին ալ-Շիբանին, Աբու Քասրան և Խաթաբն այցելել են Կատար, որտեղ հանդիպել են կառավարության ղեկավար, Էմիրության արտաքին գործերի նախարար Մուհամմեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի հետ։
Հունվարի սկզբին նրանք Էր Ռիադում բանակցություններ են վարել Սաուդյան Արաբիայի արտգործնախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդի հետ։ Սիրիական պատվիրակությունը ծրագրում է առաջիկա օրերին այցելել Հորդանան։Նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր խմբավորումները լայնածավալ հարձակում են սկսել սիրիական բանակի դիրքերի դեմ։
Դեկտեմբերի 8-ին նրանք մտել են Դամասկոս, Բաշար ալ-Ասադը հրաժարական է տվեվ Սիրիայի նախագահի պաշտոնից և լքել երկիրը:Դեկտեմբերի 10-ին Սիրիայի նոր իշխանությունները Մուհամմեդ ալ-Բաշիրին նշանակել են ժամանակավոր կառավարության ղեկավար։ Մեկնաբանելով իր նշանակումը՝ նա հայտարարել է, որ անցումային շրջանը հանրապետությունում կտևի մինչև մարտի 1-ը։