Բրիտանացի մի խումբ պատգամավորներ կոչ են արել ռուսական սառեցված ակտիվները փոխանցել Ուկրաինային
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի մի խումբ անդամներ Մեծ Բրիտանիայի կառավարությանը հորդորել են սառեցված ռուսական ակտիվները փոխանցել Ուկրաինային: Ինչպես հաղորդում է The Times թերթում հրապարակվել է խորհրդարանականների բաց նամակը։
Նրանց խոսքով՝ նախորդ վարկերն ու արտակարգ ֆինանսավորումն անբավարար են Ուկրաինայի համար, ինչպես նաև ծանրաբեռնում են արևմտյան հարկատուներին։ Պատգամավորները կարծիք են հայտնել, որ ռուսական ակտիվների փոխանցումը չի վնասի Լոնդոնի ֆինանսական կայունությանը։
Կոչը ստորագրել են ավելի քան մեկ տասնյակ բրիտանացի օրենսդիրներ, այդ թվում՝ Պահպանողական կուսակցության նախկին առաջնորդ Իեն Դունկան Սմիթը և ութ խորհրդարանականներ Լեհաստանից, Ֆինլանդիայից, Գերմանիայից և Բալթյան երկրներից:
The Times-ը նշել է, որ մի խումբ պատգամավորներ մտադիր են Ուկրաինային փոխանցել առնվազն 25,5 միլիարդ ֆունտ ստերլինգ (31,8 միլիարդ դոլար) ռուսական ակտիվներ, որոնք սառեցվել են Մեծ Բրիտանիայում:Նրանք նաև Միացյալ Թագավորության կառավարությանը կոչ են անում աշխատել իրավական մեխանիզմի վրա՝ Ուկրաինային փոխանցելու Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի բոլոր սառեցված ակտիվները 300 միլիարդ դոլարի չափով։