ԱՄՆ-ը կթուլացնի Սիրիա մարդասիրական օգնության մատակարարումների սահմանափակումները. WSJ
ԱՄՆ-ը մտադիր է թուլացնել Սիրիա մարդասիրական օգնության մատակարարման սահմանափակումները։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
Դրա տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մտադիր է իր որոշման մասին հայտարարել հունվարի 6-ին։ Միաժամանակ, ընդգծում է հրատարակությունը, Վաշինգտոնը չի պատրաստվում չեղարկել հակասիրիական պատժամիջոցները, քանի դեռ չի հասկանալ, թե ինչ ուղղություն են տալիս երկրին նոր իշխանությունները։
Սպասվում է, որ Սիրիային մարդասիրական օգնություն տրամադրողների համար սահմանափակումների մեղմացումը կտևի վեց ամիս։