«Երբ Հայաստանում դժգոհ են որևէ մեկի գործողություններից, պետք է հարց տալ՝ իսկ Նիկոլ Փաշինյանին ընտրելիս ի՞նչ էիք ակնկալում, որ Ռուսաստանը, Արևմուտքը, Թուրքիան կամ որևէ մեկը փոխելո՞ւ է իր քաղաքականությունը: Հայ հասարակությունը քվեարկեց այն մարդու օգտին, որը հռչակել էր, որ բոլոր տեսակի զիջումների պատրաստ է և դա անելու է ընտրություններից հետո: Դրանից հետո բողոքել, որ Ռուսաստանը, Թուրքիան, Արևմուտքը, Իրանը կամ Չինաստանը որևէ հարց են լուծում Հայաստանի հաշվին, դա առնվազն սխալ է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը:
Նշվում է, որ սահմանափակումները մտցվել են Ուզբեկստանի քաղաքացիների անձնական տվյալները հանրապետությունից դուրս պահպանելու և մշակելու պատճառով։
Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագրի տարելիցի առթիվ հաջորդ շաբաթ հանդես կգա լայն անդրադարձով: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Մոսկվայում COVID-19-ի հետ կապված իրադրության կայունացումը թույլ է տալիս չերկարացնել ոչ աշխատանքային օրերի ռեժիմը: Այդ մասին հայտարարել է քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինը:
Իշխանությունն անընդհատ փորձում է տպավորություն ստեղծել, իբրև թե ջերմ, համերաշխ, կառուցողական մթնոլորտում ենք աշխատում, նրանք առիթներ են ստեղծում՝ լուսանկարում են, լուսանկարներն էլ օգտագործում են ստեղծած տպավորությունը հասարակության շրջանում տարածելու համար:
Կորոնավիրուսի դեմ Pfizer-ի արտադրության պատվաստանյութի կիրառումը 5-ից մինչեւ 11 տարեկան երեխաների համար պաշտոնապես հավանություն է ստացել Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների (CDC) կողմից: Այդ մասին հաղորդում են ամերիկյան զանգվածային լրատվամիջոցները:
Նա հատկապես կարևորել է զենքի նոր՝ գերձայնային համակարգերի, գերհզոր լազերների, ռոբոտատեխնիկական համակարգերի ստեղծման նպատակով տեխնոլոգիաների մշակումն ու կիրառումը:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Փաշինյանի և Հարությունյանի հանդիպման վերը նշված շեշտադրումներին, ՀՀԿ Խորհրդի անդամ, Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը շեշտեց, թե կողմ լինելով ազգերի ինքնորոշման իրավունքին՝ տարակուսում է, որ այդ մասին խոսում են այն մարդիկ, որոնք քանդել են հենց դրա վրա կառուցված մի ողջ բանակցային գործընթաց։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, թե մտադիր է ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի հետ ապագա բանակցություններում պարզաբանել, որ Վաշինգտոնը Պեկինի հետ մրցակցում է, այլ ոչ թե ցանկանում է հակամարտություն բորբոքել։
Նա կարծիք է հայտնել, որ մեծ նշանակություն է ունենալու երեք գերտերությունների միջև խաղաղության պահպանումը:
Եվրոպան հինգ շաբաթ շարունակ մնում է աշխարհի միակ մասը, որտեղ COVID-19 կորոնավիրուսի նոր դեպքերի թվաքանակը շարունակում է աճել: Այդ մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաղորդել է ամենշաբաթյա համաճարակաբանական տեղեկագրում:
Վրաստանում վերջին օրվա ընթացքում արվել է կորոնավիրուսի 58 հազար 291 թեստ. 36 հազար 465-ը՝ հակագենի, 21 հազար 826-ը՝ ՊՇՌ-թեստ, եւ հայտնաբերվել է վարակման 6024 նոր դեպք: Այդ մասին, հաղորդվում է Stopcov.ge. կառավարական կայքում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոյեմբերի 3-ին հաստատել է կորոնավիրուսի դեմ հնդկական Covaxin պատվաստանյութի արտակարգ կիրառումը: Այս մասին ասվում է ԱՀԿ տարածած հաղորդագրության մեջ:
Նոյեմբերի 2-ին Չինաստանում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման 109 նոր դեպք, որոնցից 93-ը՝ տեղային: Այդ մասին վկայում են ՉԺՀ-ի առողջապահության հարցերի պետական կոմիտեի տվյալները:
ՌԴ վարակաբանության և միկրոկենսաբանության Գամալեայի անվան գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը «Իզվեստիային» պատմել է, որ Ad26 ադենովիրուսի սպիտակուցի հակամարմինների թեստն էլ հենց կբացահայտի կեղծ սերտիֆիկատի առկայութունը:
Թուրքիայի նախկին վաչապետ, ներկայումս ընդդիմադիր «Ապագա» կուսակցության նախագահ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի նախագահի աշխատակազմում ներկայումս կան խորհրդականներ, որոնք անմիջական կապ են պահպանում Ջորջ Սորոսի հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մի շարք պայթյուններ են որոտացել Աֆղանստանի Նանգարհարի նահանգի Ջալալաբադ քաղաքում: Այդ մասին հաղորդել է Shamshad News հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրների:
«Թալիբան» արմատական շարժման զինված ուժերի ղեկավարներից մեկը՝ Համդուլլա Մոխլիսը նոյեմբերի 2-ին զոհվել է Քաբուլում Մուհամադ Դաուդ Խանի անվան զինվորական հոսպիտալի մերձակայքում իրականացված ահաբեկչական գործողոթյան հետեւանքով: Նոյեմբերի 3-ին այդ մասին հաղորդել է AFP-ն՝ վկայակոչելով շարժման մի աղբյուր։
6,1 մագնիտուդով ստորգետնյա ցնցում է գրանցվել Ինդոնեզիայի արեւելյան մասում գտնվող Բանդա ծովի ջրատարածքում: Այդ մասին նոյեմբերի 3-ին հաղորդել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայե-Սայանյան մասնաճյուղը:
Թուրքիայում մեկնարկել են «Արևելյան Միջերկրական 2021» ռազմածովային վարժանքները։
Արման Թաթոյանը փաստերով ներկայացնում է ադրբեջանական անօրինական տեղակայումները ՀՀ տարածքում՝ ՈւՂԻՂ :
Իսրայելը մի քանի հրթիռներով հարված է հասցրել Դամասկոսի արվարձանին:
Նոյեմբերի 3-ին 5,7 մագնիտուդով երկրաշաժ է գրանցվել Խաղաղ օվկիանոսում՝ Ֆիջիի ափերից ոչ հեռու: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը։
Թուրքիայի ներքին գործերի նախարարության ներգաղթյալների վարչությունը՝ ի պատասխան Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ էքրեմ Իմամօղլուի հայտարարության, տվյալներ է հրապարակել Ստամբուլում օտարերկրացիների վերաբերյալ։
Ֆիլիպիններում կորոնավիրուսի դեմ տարբեր արտադրողների պատվաստանյութերի ավելի քան 148,6 հազար դեղաչափ է ոչնչացվել հրդեհի հետեւանքով: Հրդեհը տեղի է ունեցել Հարավային Զամբոանգայի նահանգի վարչական շենքերից մեկում։
Վայրի թռչունների շրջանում բարձրախտածին գրիպի օջախ է հայտնաբերվել Կորեայի Հանրապետությունում, ինչի պատճառով իշխանությունները վախենում են երկրի թռչնաֆերմաներում վարակի տարածումից: ԻՆոյեմբերի 2-ին այդ մասին հայտնել է պարենի, գյուղատնտեսության եւ անտառային տնտեսության նախարարությունը:
ԱՄՆ-ն ամերիկյան Johnson & Johnson դեղագործական ընկերության պատվաստանյութի ավելի քան 330 հազար դեղաչափ է առաքել Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն (ԿԱՀ): Նոյեմբերի 1-ին այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը Twitter-ի՝ իր էջում։
Ջեֆ Բեզոսի Earth Fund էկոլոգիական հիմնադրամը խոստացել է 2 միլիարդ դոլար հատկացնել կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի համար՝ բնական լանդշաֆթի վերականգնման եւ գյուղատնտեսական համակարգերի վերափոխման միջոցով: Այդ մասին հաղորդել է Associated Press գործակալությունը:
Թուրքիայի Ուրֆա նահանգի Սիվերեք շրջանում ապրող 96-ամյա տատիկի՝ Ալիյե Յաբանսուի դեմ քրեական գործ է հարուցվել Թուրքիայի Հանրապետության նախագահին վիրավորելու մեղադրանքով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ԱՄՆ-ում չափահաս բնակչության 70 տոկոսը լիովին պատվաստվել է COVID-19-ի դեմ, միեւնույն ժամանակ 80 տոկոսն ստացել են պատվաստանյութի առաջին չափաբաժինը: