Բաժիններ՝

ԱՄՆ Սենատը քվեարկել է Կանադայի նկատմամբ մաքսատուրքերը չեղարկելու օգտին

ԱՄՆ Սենատը ընդունել է օրենսդրական նախաձեռնություն, որով նախատեսվում է չեղարկել Կանադայից ներմուծվող ապրանքների նկատմամբ նոր մաքսատուրքերը։

Քվեարկությունը կայացել է ընդամենը մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես էր եկել մաքսատուրքի բարձրացման նոր հայտարարությամբ։ Ինչպես հաղորդում է «Axios»-ը, Սենատում օրինագծին կողմ է քվեարկել 51 սենատոր, դեմ՝ 48-ը։

Սա առաջին լուրջ քայլն է Թրամփի սակագնային քաղաքականության դեմ՝ Սենատում՝ նույնիսկ հանրապետականների կողմից։

«Քվեարկությունը ցույց է տալիս, թե որքան խիստ են որոշ հանրապետականներ մտահոգված Թրամփի սակագնային քաղաքականությամբ»,-նշում է «Axios»-ը։

Այժմ օրինագիծը պետք է անցնի Ներկայացուցիչների պալատում։ Սակայն վերլուծաբանների կարծիքով՝ այնտեղ դրա ընդունումը քիչ հավանական է՝ հաշվի առնելով Թրամփի ունեցած ազդեցությունն ու մեծամասնության կազմը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930