ԵԽ-ն մտադիր է դիտորդներ ուղարկել Թուրքիա՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային ղեկավարությունների կոնգրեսը մտահոգված է Թուրքիայում ժողովրդավարական գործընթացների հետընթացով։ Հատկապես ընդգծվում է ընտրված քաղաքապետերի հեռացումն ու նրանց փոխարեն կառավարական նշանակումների իրականացումը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի մարտի 23-ի կալանավորումից հետո Կոնգրեսը հրատապ նիստ էր գումարել՝ քննարկելու իրավիճակը։ Դրանում քննարկվել են եվրոպացի դիտորդների Թուրքիա մեկնելու և տեղում իրավիճակն ուսումնասիրելու հնարավորությունը։

Կոնգրեսի Թուրքիայի համազեկուցող Բրիոնի Ռուդքին ընդգծել է, որ սա ոչ թե իրավական, այլ ժողովրդավարական խնդիր է․ «Մենք ցանկանում ենք տեսնել, որ Թուրքիայում տեղական ինքնակառավարման ժողովրդավարական իրավունքները վերականգնվում են»։

Երկրորդ համազեկուցող Դավիդ Էրայը նշել է, որ հարցը վերաբերում է ոչ միայն մեկ քաղաքական խմբի։ Կոնգրեսը նաև կոչ է արել ազատ արձակել ձերբակալված քաղաքապետերին և դադարեցնել քաղաքական հետապնդումները։

Թուրքիայի իշխանությունները դեռևս չեն արձագանքել նման հնարավոր սցենարին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930