«Արմեդ» համակարգը չի գործելու մինչև հուլիսի 30-ը

«Արմեդ» առողջապահության ազգային օպերատորից հայտնում են, որ տեխնիկական աշխատանքներ իրականացնելու պատճառով «Արմեդ» համակարգը չի գործելու մինչև հուլիսի 30-ը` ժամը 09:00-ն:

Անհետաձգելի բուժօգնության տրամադրման համար որևէ խոչընդոտ չի լինի:

Նախապես հերթագրված հետազոտությունները և հիվանդանոցային բուժումը կտրամադրվեն նույնպես պլանային կարգով` առանց խոչընդոտի:

Հիշեցնում ենք` բուժհաստատություն դիմելիս ունենալ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը` անձնագիր, ՀԾՀ, սոցիալական կարգավիճակը հաստատող փաստաթղթեր:

Հայցում ենք ձեր ներողամտությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031