2020-2024թթ. ընթացքում ՀՀ–ում հեպատիտի դեմ բուժում է ստացել շուրջ 3025 պացիենտ

Այսօր Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է, հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Վիրուսային հեպատիտը լյարդի բորբոքում է, որը հանգեցնում է լյարդի բջիջների ոչնչացմանը:

Կան տարբեր տեսակի հեպատիտի վիրուսներ (Ա-ից Ե), սակայն ամենամտահոգիչն են հեպատիտ Բ-ն և Ց-ն. դրանք ամեն օր առաջացնում են վարակման շուրջ 8000 նոր դեպք, որոնք հիմնականում չեն հայտնաբերվում:

Հեպատիտ Բ-ի դեմ պայքարում են կանխարգելիչ պատվաստումով, իսկ հեպատիտ Ց-ի համար առկա է արդյունավետ բուժում:

Հայաստանում հեպատիտների կանխարգելման և վերահսկման ծրագրի գործադրումից հետո նվազել են հեպատիտների սուր և քրոնիկ դեպքերը, բարելավվել դեպքերի վաղ հայտնաբերումը:

Հեպատիտ Ց-ի արդյունավետ բուժումն իրականացվում է պետության հովանու ներքո` անճար, հաստատված կարգի համաձայն: Վաղ հայտնաբերման դեպքում բուժումն ապահովում է շուրջ 100% արդյունավետություն:

2020-2023թթ. ընթացքում բուժում է ստացել շուրջ 2569 պացիենտ:
2024թ. բուժվել կամ բուժման փուլում է 456 պացիենտ:
Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակներում հնարավորություն ունեք հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի ԱՆՎՃԱՐ և ԱՆԱՆՈՒՆ հետազոտություններ անցնելու Երևանում և մարզերում:

Շարժական կլինիկաները կլինեն հետևյալ ժամանակացույցով`

հուլիսի 28- Երևան (Ազատության հրապարակ, ժամը 14:00-20:00),

հուլիսի 29- Գյումրի (Քըրք Քըրքորյանի արձանի հարակից տարածք, ժամը 11:30-17:30),

հուլիսի 29- Վանաձոր (Արցախի պուրակի մոտակայք, ժամը՝ 11:30-17:30),

հուլիսի 30- Արտաշատ (գյուղատնտեսական շուկայի հարակից տարածք, ժամը՝ 11:30-17:30),

հուլիսի 30- Աբովյան քաղաք (Հանրապետության փողոց, ժամը՝ 11:30-17:30),

հուլիսի 30- Գավառ քաղաք (նախկին գյուղատնտեսական շուկայի հարակից տարածք, ժամը՝ 11:00-17:00):

Հետազոտությունները կուղեկցվեն նախաթեստային և հետթեստային խորհրդատվությամբ:

Տեսանյութեր

Լրահոս