«Ցրված սկլերոզ» ախտորոշմամբ բուժառուներին տրամադրվում են նորագույն և թանկարժեք դեղեր
ՀՀ առողջապահության նախարարությունն առաջին անգամ «Ցրված սկլերոզ» ախտորոշմամբ բուժառուների համար ձեռք է բերել նորագույն և թանկարժեք դեղեր: Տրամադրվում է 4 անվանում դեղ հիվանդության տարբեր փուլերի համար:
Ներկայումս բուժման ընթացքում է շուրջ 159 բուժառու, որից 51-ը ստանում է «Օկրելիզումաբ» դեղը:
Այն տրամադրվում է Հանձնաժողովային կարգով հրամանում ներառված բժշկական հաստատությունների կողմից հաստատված բուժառուներին` հաշվի առնելով դեղի նշանակման առանձնահատկությունները: 108 բուժառու, այդ թվում` 12 տարեկանից բարձր երեխաներ, ստանում են 3 անվանում դեղ: «Ինտերֆերոն բետա 1a», «Դիմեթիլֆումարատ», «Գլատիրամեր ացետատ» դեղերը տրամադրվում են առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող և բժշկական կազմակերպությունների միջոցով` ըստ բուժառուի բժշկի նշանակման թերթիկի, բժշկական կազմակերպության ղեկավարի կամ բաժնի վարիչի հաստատման: