Հայաստանում 1 շաբաթում 3 մարդ է վարակվել կարմրուկով
Հայաստանում կարմրուկով վարակվածների թիվը վերջին 1 շաբաթում ավելացել է 3-ով։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Ըստ կենտրոնի տվյալների` 2024 թվականի հունվարի 1-ից ի վեր կարմրուկով վարակվելու 546 դեպք է արձանագրվել։ Նրանցից 327-ը երեխաներ են, իսկ 219-ը՝ մեծահասակներ։
Հոսպիտալացված է 1 մարդ։