Հայաստանում առողջության ապահովագրական համակարգը ամբողջապես կներդրվի 2027 թվականին

Առողջության համապարփակ ապահովագրության համակարգը ներդրվելու է փուլային կերպով՝ 3 տարիների ընթացքում: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Կարծում ենք, որ փուլային ներդրման տարբերակը նպաստելու է, որ համակարգն աստիճանաբար պատրաստվի և ունակ լինի նաև դիմելիության բարձրացմանը:

Մեր կողմից իրականացվող մեծածավալ ներդրումները, կապիտալ շինարարությունները, համակարգային փոփոխությունները, որակի նկատմամբ վերահսկողության նպատակով իրականացվող քայլերը իրենց արդյունքները տալու են նաև ապահովագրական համակարգում։ Պնդում եմ, որ ապահովագրական համակարգի ներդրման փուլերին համընթաց համակարգը պատրաստ է լինելու»,- ընդգծեց Ավանեսյանը։

Ավանեսյանի խոսքով՝ Հայաստանում առողջության ապահովագրական համակարգը ամբողջապես կներդրվի 2027 թվականին։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031