Բուժում Գերմանիայում. Ֆրայբուրգի համալսարանական կլինիկա

Ֆրայբուրգի համալսարանական կլինիկան Եվրոպայի խոշորագույն կլինիկաներից է: Այստեղ աշխատել են աշխարհահռչակ բժիշկներ, որոնցից 4-ը Նոբելյան մրցանակի են արժանացել բժշկության ասպարեզում:

Կլինիկայում ներկայացված են ժամանակակից բժշկության բացառապես բոլոր ուղղությունները:

Ֆրայբուրգի համալսարանական կլինիկան իր հաճախորդներին առաջարկում է համաշխարհային մակարդակի բժշկական սպասարկում:

Կլինիկայում կիրառվում են ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդներ, որոնք հիմնվում են կլինիկական և կենսաբժշկական հետազոտությունների նորարարական ձեռքբերումների վրա:

Միջգիտակարգային մոտեցումը բուժմանը, բարձր որակավորված անձնակազմը, ինչպես նաև հիվանդների անհատական խնամքը և հաճելի միջավայրը կլինիկայի հաջողության գրավականներն են:

10565268_710165145740625_612469897592743027_nԿլինիկայի կազմում գործում են 14 մասնագիտացված կլինիկաներ, 5 ինստիտուտներ և 5 կենտրոն:

Թվեր և փաստեր Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի վերաբերյալ
Մոտավորապես 10.000 աշխատակիցներ և աշխատակիցուհիներ Որոնցից 1200 բժիշկներ և 2300 սպասարկող բուժանձնակազմ 1600 մահճակալ Տարեկան կտրվածքով սպասարկվում են 58.000 հիվանդ ստացիոնար և օրական 1000 հիվանդ՝ ամբուլատոր համակարգերում Տարեկան շրջանառությունը կազմում է մոտ 560 միլիոն եվրո:

glxavor

Տեսանյութեր

Լրահոս