Ինչպես պաշտպանվել էնտերովիրուսային վարակից

2014 թվականի մարտից աշխարհում դիտվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված հիվանդությունների աստիճանաբար ակտիվացում: Մի շարք երկրներում` Վրաստանում, Մոլդովայում, Ղրղզստանում և այլուր գրանցվել են բռնկումներ:

Մարտից ի վեր Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է էնտերովիրուսային վարակով պայմանավորված շճային մենինգիտի 90 դեպք։

Հիվանդության դեպքերի հայտնաբերման ուղղությամբ բուժաշխատողների զգոնությունը բարձրացնելու, ինչպես նաև հայտնաբերված հիվանդների բուժումը պատշաճ ձևով կազմակերպելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունում մշակվել և բուժհաստատություններին է ուղարկվել երեխաների մոտ էնտերովիրուսային վարակով պայմանավորված վիճակների ախտորոշման, վարման և բուժման ուղեցույց:

Միաժամանակ Էնտերովիրուսային վարակների վերաբերյալ հուշաթերթիկ է պատրաստվել մայրերի համար։

ՀՀ Առողջապահության նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031