Բուժում Գերմանիայում. Հայտնաբերվել է երիկամների նոր հիվանդություն
Ֆրայբուրգի նեֆրոլոգները բացահայտել են, որ FAN 1 գենի մուտացիան հանգեցնում է կարիոմեգալիայով (բջջային միջուկի չափսերի մեծացմամբ) ինտերստիցիալ (միջանկյալ) նեֆրիտի, ինչը թույլ է տալիս քրոնիկ երիկամային հիվանդությունները կապել ԴՆԹի մուտացիայի հետ և գտնել բուժման նոր մեթոդներ:
Մի խումբ բժիշկներ Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի նեֆրոլոգիայի բաժանմունքի գլխավոր բժշկի՝ պրոֆեսոր, բ.գ.դ. Թոբիաս Հուբերի գլխավորությամբ Համբուրգ-Էպպենդորֆի համալսարանական կլինիկայի նեֆրոպատոլոգ-մասնագետների խմբի հետ համատեղ հայտնաբերել են երիկամների նոր հիվանդություն:
Պրոֆեսոր Հուբերը և նրա խմբի գիտնականներն ուշադրություն են դարձրել այն փաստին, որ երիկամների գործառույթի լուրջ խանգարմամբ տառապող հիվանդից վերցրած երիկամային հյուսվածքի մեջ շատ խոշոր բջջային միջուկներ են հայտնաբերվել:
Ավելի ուշ մի խումբ ամերիկացի գիտնականներ Միչիգանից (ԱՄՆ) նախկին ֆրայբուրգցի մանկաբույժի՝ պրոֆեսոր, բ.գ.դ. Ֆրիդհելմ Հիլդեբրանդտի ղեկավարությամբ հետազոտել են նմանատիպ պաթոլոգիայով մի շարք հիվանդների: Գենետիկ անալիզը բացահայտել է թերություն՝ FAN 1 գենի մուտացիա:
Տվյալ գենի բացահայտումը հույս է տալիս, որ այժմ նոր մեթոդներ կարող են մշակվել այս և նմանատիպ այլ հիվանդությունների բուժման համար: Գիտնականների խմբի հետազոտությունների արդյունքները հրատարակվել են «NaturGenetics» հայտնի թերթում: