ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ստացանք կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերը։ Դրանք շատ կարևոր են հիվանդության կանխարգելման և բուժման համար։ Մինչ օրս հիվանդությանը բնորոշ ախտանիշներով պացիենտ չենք ունեցել, սակայն այսուհետ կկարողանանք կասկածելի դեպքերում նաև լաբորատոր ստուգում անցկացնել։ Մնացած բոլոր հակահամաճարակային միջոցառումները պատշաճ իրականացվում են»։
Exsledgeia կենսատեխնոլոգիական ընկերության արհեստական համակարգի կողմից մշակված դեղամիջոցը նախատեսված է օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումը բուժելու համար:
Շաքարի հիման վրա ստեղծված դեղը բժիշկներին կարող է օգնել վիրուսային վարակների դեմ պայքարի գործում՝ գրիպից եւ էբոլա տենդից մինչեւ նոր տիպի կորոնավիրուսը:
168.am-ի հետ զրույցում Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն ասաց, որ չնայած ժամկետները դեռ չեն հստակեցվել, թե այս տարի կոնկրետ երբ են անվճար տրամադրելու Հերցեպտին 600 դեղամիջոցը, ամեն դեպքում խոսքը մոտ ժամանակների մասին է: Այս դեղորայքը, որն արժե ավելի քան 600 հազար դրամ, անհրաժեշտ է լինում կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ կանանց 20-25 տոկոսին: Մեր ընթերցողների խնդրանքով դեռ անցած տարի էինք ԱՆ հարցում ուղարկել, թե ո՞ր բժշկական կենտրոններն են պետական պատվերի շրջանակներում ուռուցքաբանական ծառայություններ մատուցում: Ստորև ներկայացնում ենք նաև հաստատությունների ցանկը.
Հայաստանում պետպատվերի շրջանակում կատարվել է ախտորոշված չարորակ նորագոյացությունների 4 428 վիրահատական բուժում:
Պետությունը Հայաստանում հաշվառված «հիպոֆիզային գաճաճություն» ախտանիշ ունեցող 43 երեխաների կտրամադրվի աճի հորմոն դեղ:
Հայաստանը սքրինինգային հետազոտություններ անցկացնելու նպատակով ձեռք է բերել մամոգրաֆիայի շարժական սարք, որը Հայաստանում կլինի առաջիկայում:
Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածների բուժման ծրագրով բուժօգնություն է ստացել 345 քաղաքացի:
Հայաստանն արդեն պայմանավորվածություն ունի չինական մի ընկերության հետ և շուտով ձեռք կբերի նոր կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստ:
Կառավարության որոշմամբ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը վերանվանվում է ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի:
ՀՀ առողջապահության նախարարությունն անդրադարձել է Մասիսի բժշկական կենտրոնի փակման մասին տեղեկություններին:
Չինացի մոլեկուլյար կենսաբանները պարզել են, որ այն հակամարմիններից մեկը, որոնք հայտնաբերվել էին 2003 թվականի ոչ տիպական թոքաբորբի համաճարակի ժամանակ, կարող է չեզոքացնել Չինաստանում եւ մի շարք այլ երկրներում թոքաբորբի ընթացիկ բռնկում հարուցած վիրուսը:
Ավստրալիայի Մելբուռն քաղաքի Դոերթիի ինստիտուտի գիտնականներին առաջին անգամ հաղողվել է լաբորատոր պայմաններում ստանալ 2019-nCoV կորոնավիրուսը:
Հայաստանում և առհասարակ տարածաշրջանում նոր կորոնավիրուսի ախտորոշման համար լաբորատոր թեստեր դեռ չկան: Սակայն Հայաստանը կասկածելի ցանկացած դեպքի համար նմուշներ կուղարկի եվրոպական տարածաշրջան՝ համագործակցող լաբորատորիաներ:
Իսպանացի սննդաբան-բժիշկները պատմել են, թե ինչ սնունդ պետք է օգտագործել՝ ավելորդ ճարպը կորցնելու և մկանային զանգված ձեռք բերելու համար, հայտնում է La Vanguardia-ն:
Չնայած Հայաստանը գտնվում է ցածր ռիսկային գոտում, այնուամենայնիվ անհրաժեշտ է ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ՝ մեր երկիր վարակի ներթափանցման հնարավոր դեպքերը կանխելու նպատակով:
Ամերիկացի եւ բրիտանացի գիտնականները հրապարակել են Չինաստանից 2019-nCoV նոր կորոնավիրուսի տարածման վտանգի՝ իրենց փորձագիտական գնահատումները:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) գտնում է, որ պետությունները պետք է մտցնեն նիկոտինի առբերման էլեկտրոնային համակարգերի (ՆԱԷՀ), ներառյալ էլեկտրոնային սիգարետների գովազդի սահմանափակումներ:
Ծխող մարդիկ հաճախ են տառապում հետվիրահատական բարդություններից, իսկ վնասակար սովորությունից հրաժարվելը մեծացնում է առողջության արագ վերականգնման շանսերը:
Բավարիայի սպառողական կենտրոնից սննդագետ Դանիելա Քրելը «Focus.de»-ի հետ զրուցի ընթացքում թվարկել է օգտակար մթերքներ, որոնք կարող են վնաս հասցնել առողջությանը։
Ամերիկացի եւ բրազիլացի գիտնականները պնդում են, որ պարզել են սթրեսի հետեւանքով ճերմակելու կենսաբանական մեխանիզմը: Հայտնագործությունը հեռանկարում կարող է օգնել կանգնեցնելու այդ գործընթացը՝ չդիմելով մազերի ներկմանը, տեղեկացնում է BBC-ին:
Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) ի հայտ գալու հետ կապված համաճարակային իրավիճակը Չինաստանում դեռևս լարված է: Չինաստանում արձանագրվել է շուրջ 2000 դեպք՝ 56 մահվան ելքով:
Կարմիր գինին և շոկոլադն ունեն անհամար օգուտներ ռեսվերատրոլ կոչվող բնական քիմիական նյութի շնորհիվ:
Կանադայի Արեւմտյան Օնտարիոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ 20 րոպե տեւողությամբ զբոսանքները կարող են ուղեղի աշխատանքը բարելավել նույն չափով, որքան որ առավոտյան մեկ գավաթ սուրճ խմելը:
Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) ի հայտ գալու հետ կապված համաճարակային իրավիճակը Չինաստանում լարված է:
Արևմտյան Օնտարիոյի կանադական համալսարանի գիտնականները գտել են ուղեղի աշխատանքը բարելավելու պարզ և արդյունավետ միջոց՝ առանց առավոտյան մեկ բաժակ սուրճի: Այս մասին գրում է MedicalXpress-ը:
Չինացի բժիշկները մշակել են 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած նոր տիպի թոքաբորբի բուժման հաջող մեթոդ՝ արտամարմնական օքսիգենացիայի (թթվածնարարության) միջոցով:
Ելի համալսարանի, Հելմհոլցի անվան կենտրոնի եւ Աուգսբուրգի համալսարանական կլինիկայի գիտնականները պարզել են, որ աղտոտված օդում հանդիպող գերմանր մասնիկները (100 նանոմետր), որոնց հիմնական աղբյուրը քաղաքում ավտոմոբիլների արտանետումներն են, կարող են սրտամկանի ինֆարկտ հրահրել:
ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ստենտավորման գնագոյացման ու դրա հիմնավորման հարցը բարձրացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը:
Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից «Նատալի ֆարմ» «Ռիխտեր-լամբրոն», «Ալֆա ֆարմ իմպորտ» եւ «Վագա-ֆարմ» ՍՊԸ-ներին կարգադրագիր է տրվել «Մոդիտեն դեպո ֆլյուֆենազին» (ֆլյուֆենազինի դեկանոատ) դեղի շրջանառությունը դադարեցնելու եվ շրջանառությունից հանելու (հետկանչի) մասին։