Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 63 հիվանդ է բուժվում, 52-ը Շիրակի մարզի բնակիչ է

Հունիսի 17-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 63 հիվանդ է բուժվում, 52-ը Շիրակի մարզի բնակիչ է։

Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 224 բնակիչ։

Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1123 քաղաքացի, նրանցից 201-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

32 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 14 դեպք։

Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 3229 նմուշառում, մայիսի 12-ից հունիսի 16-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 1875 նմուշառման հետազոտություն։

https://www.facebook.com/SHIRAKREGIONALADMINISTRATIONRA/posts/2619897204936148

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930