«Ցավով պետք է տեղեկացնենք, որ մեր մարզում գրանցվել է նոր կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպք». Սյունիքի մարզպետարան
Հարգելի՛ սյունեցիներ
Հայտնում ենք, որ այս պահի դրությամբ Սյունիքի մարզում ունենք նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման հետեւյալ պատկերը․
❗️ընդհանուր՝ 159 հաստատված դեպք, որից
➡️90 հոգի բուժվել է,
➡️69 հոգի հիվանդ է, որից՝
❗️19 հոգի հոսպիտալացված է Կապանի ԲԿ-ում,
❗️50 անախտանիշ հիվանդ մեկուսացված է տանը։
Հիվանդներն ըստ համայնքների․
➖11 հոգի՝ Կապանից,
➖1 հոգի՝ Գորիսից,
➖14 հոգի՝ Սիսիանից,
➖39 հոգի՝ Մեղրիից,
➖3 հոգի՝ Տաթեւից,
➖1 հոգի՝ Գորայքից։
Ցավով պետք է տեղեկացնենք, որ մեր մարզում գրանցվել է նոր կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպք․ մահացողը 76-ամյա կին է, ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություն։
‼️‼️‼️Հերթական անգամ կոչ ենք անում՝ գիտակցել խնդրի լրջությունը, ❗️հստակորեն պահպանել սահմանված կանոնները,❗️չվտանգել մեր, մեր հարազատների, մտերիմների առողջությունը եւ կյանքը, ❗️չկազմակերպել ու չմասնակցել զանգվածային միջոցառումների, ❗️խստորեն պահպանել անհատական պաշտպանության միջոցների կրման եւ անձնական հիգիենայի կանոնները։
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ‼️‼️‼️‼️‼️‼️‼️‼️‼️‼️‼️‼️Հարգելի՛ սյունեցիներՀայտնում ենք, որ այս պահի դրությամբ Սյունիքի մարզում…
Gepostet von Սյունիքի մարզպետարան / Syunik Regional Administration am Mittwoch, 17. Juni 2020