Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 320 նոր դեպք. 10 մարդ մահացել է

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 320 նոր դեպք, ապաքինվել է ևս 129 մարդ:

Արձանագրվել է մահվան 10 դեպք: Պացիենտները եղել են 83 (տղամարդ), 71 (կին), 81 (տղամարդ), 85 (կին), 70 (տղամարդ), 53 (տղամարդ), 84 (կին), 84 (տղամարդ), 62 (կին) և 60 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 117 է:

 

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 320 նոր դեպք, ապաքինվել է ևս 129 մարդ: Արձանագրվել է մահվան 10 դեպք:…

Gepostet von Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն am Montag, 22. Juni 2020

Տեսանյութեր

Լրահոս