![](/banners/BeFunky-design.jpg)
Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպանին
![](https://168.am/wp-content/uploads/2020/06/1018626.jpg)
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել էՀայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) դեսպան Լին Թրեյսիին, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերիին և ԱՄՆ ՄԶԳ ծրագրի ղեկավար Աստղիկ Գրիգորյանին:
Հանդիպման ժամանակ քննարկվել էկորոնավիրուսային հիվանդության ներկայիս իրավիճակը, առողջապահության նախարարության կողմից վարվող ռազմավարությունը և համագործակցության արդյունքում սպասվողանելիքները:
Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել երկարամյա համագործակցության համար, ներկայացրելՀայաստանում տարվող առողջապահական քաղաքականության մանրամասները:
Առողջապահության նախարարիկարծիքով` կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն առիթ է մարզերում բուժհաստատությունների վիճակի բարելավման և բուժաշխատողների հետ վերապատրաստման դասընթացներ անցկացնելու համար:
Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում Լին Թրեյսին դրական է գնահատել կառավարության`հանրության հետ երկխոսությունը, կարևորել տեղեկատվության թափանցիկությունը հանրային վստահություն ձևավորելու հարցում:
Դեսպանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանին կորոնավիրուսի հաղթահարման հարցում` շեշտելով, որ առողջապահական համակարգի կարիքներն առաջնային են:
Նշենք նաև, որ ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանին հատկացրել է աջակցություն ՄԱԿ-ի գործակալություններիմիջոցով անհրաժեշտ ՊՇՌ թեստեր, սարքեր, անհատական պաշտպանիչմիջոցներ ձեռքբերելու նպատակով: