
«Միկա Լիմիթեդը» դեռ ակտիվները չի վաճառել «Ռոսնեֆտին»

«Միկա Լիմիթեդ» հոլդինգը դեռ ակտիվները չի վաճառել ռուսաստանյան «Ռոսնեֆտ» ԲԲԸ պետական կորպորացիային: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Միկա Քորպորեյշն» ՓԲԸ (հոլդինգի նավթաթրեյդերական ընկերությունը) գլխավոր տնօրեն Էդմոն Ասիրյանը:
Ասիրյանի խոսքով, վաճառքի գործարքը դեռ չի կնքվել եւ չի պատրաստվում, սակայն դրա հնարավորությունը չի բացառվում: «Ճիշտ է, դեռ վաղ է ասել, թե երբ դա տեղի կունենա»,- ասել է Է. Ասիրյանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: