Բաժիններ՝

Ձվի դեֆիցիտ չի լինի

Ամանորի նախաշեմին՝ դեկտեմբերի 20-ից սկսած Հայաստանում օրական վաճառվել է շուրջ 1.5 մլն հատ ձու, և արտադրողները բավարարել են պահանջարկը: Ինչպես այսօր ասուլիսի ժամանակ հատարարեց Գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը, ՀՀ-ում «իրականում դեֆիցիտ այդպես էլ տեղի չունեցավ, միայն դեկտեմբերի 29-30 միայն ցրտի պատճառով ավտոմենքենաները չէին կարողանում ձուն տեղափոխել իրացման կետեր», իսկ մեքենաների խափանումները վերացնելուց հետո, ձուն մատակարարվեց. «Չի եղել, որ տևական ժամանակ ձու չլինի խանութներում»:

Վարչության պետը փորձեց սփոփել մտահոգությունները. «Առաջիկայում ձվի արտադրության ծավալների անկում չի լինի: Զատիկի հետ կապված խնդիր չի լինի»: Նա նշեց, որ ձվաբուծարանները ձեռք են բերել վառեկներ և օրական արտադրության ձուն ավելին է, քան մեր սպառումը և ձուն կուտակվում է պահեստներում:

Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի խոսքով՝ մինչև դեկտեմբերի 10-ը 12 մլն ձու էր ներկրվել: Ըստ նրա՝ անցած տարի սեպտեմբեր-հոկտեմբերին որոշակի դեֆիցիտ եղավ, քանի որ վառեկների սերնդափոխության հարցը չէր լուծվել: Ամեն դեպքում, Ս.Ստեփանյանի բնորոշմամբ, արտադրողները պատվով դուրս եկան և այժմ նախադրյալները նորմալ են, որ մինչև Զատիկ կկարողանան նորմալ քանակության ձու արտադրել. «Թանկացում չի եղել ո՛չ արտադրողի, ո՛չ էլ ներկողի: Վերավաճառողների կողմից է 80-85 դրամով վաճառք եղել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս