ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, Ռուբեն Հովսեփյանը, Վրեժ Մարկոսյանը և Արմեն Մխիթարյանն առաջարկում են փոփոխություններ և լրացում կատարել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում, որի արդյունքում չվճարված կենսաթոշակի գումարը պետք է վճարել անցած ամբողջ ժամանակահատվածի համար, առանց ժամկետային սահմանափակման, իսկ ՀՀ-ում չգտնվող կենսաթոշակառուի կենսաթոշակը վճարել առանց սահմանափակումների:
«Ինքը գաղափարը շատ լավն է: Հոյակապ գաղափար է: Աշխարհն այդ ճանապարհով է անցել: Չի կարող այսօրվա երիտասարդը, որն աշխատում է, իր ծնողին 45 հազարով պահի:
«Հիմա տարբեր տեսակի հնչեղություն ձեռք բերելու համար լրատվամիջոցները տարբեր տեսակի հոդվածներ են հրապարակում: Գործերով, բարեփոխումներով, ծրագրերով դուք ամեն ինչ կտեսնեք»:
Սահմանադրական դատարանի որոշումից «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում կառավարության մշակած փոփոխությունները վերաբերում էին հիմնականում պարտադիր կուտակային վճարը չկատարելու կամ ուշացումով կատարելու համար պատասխանատվությունից ազատելուն, ինչը ԱԺ ոչ իշխանական ուժերի քառյակը շատ քիչ համարեց և ներկայացրեց իր առաջարկները:
Այս տարվա առաջին եռամյակում կտրուկ ավելացել է Հայաստան ներկրված մեքենաների թիվը։ ՊԵԿ մաքսային կոմիտեի տվյալներով՝ 2014թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստան է ներկրվել 11780 ավտոմեքենա։ Դա 3484-ով (կամ 42%-ով) գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Խոշոր բիզնեսն այսօր սարսափելի ձևով ճնշում է փոքրին, փաստաթուղթ չի տրամադրում, դուրս է մղում շուկայից ու գրավում նրա տեղը: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Գոհար Ենոքյանը:
Այսօր՝ մայիսի 6-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 413.25 դրամ։
ՓՄՁ ներկայացուցիչները դիմել են նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ հույս ունենալով, որ նա չի շարունակի նախկին կառավարությունից իրեն ժառանգություն մնացած վտանգավոր օրինագծի առաջմղումը: Առաջիկայում վարչապետի մոտ նախատեսվում է խորհրդակցություն կազմակերպել, որտեղ կլսվի նաև փոքր բիզնեսի ձայնը, սակայն, եթե դա արդյունք չտա, և, այնուամենայնիվ, օրինագիծն արագացված ձևով ընդունեն, ապա արդեն այս տարվա հուլիսի 1-ից կարող են փոփոխություններն ուժի մեջ մտնել:
Քանի որ փոքր և միկրո ձեռնարկություններն արդյունավետ չեն գործում և իրենց մոտ արդյունավետության ցածր մակարդակը ստիպում է հաճախ այլ աղբյուրներ որոնել իրենց գոյությունը պահելու համար…
«Այսօր դեռ մայիսի 6–ն է, ընդամենը երեք օր է, ինչ ձևավորվել է կառավարությունը, և ծրագրի ուղղությամբ աշխատանքը սկսվել է»,– հայտնել է Հարությունյանը։
Կենտրոնական բանկի կողմից իրականացվող քաղաքականությունը հանրությանն ընկալելի դարձնելու ծրագրի շրջանակում ապրիլի 25-ին և 30-ին ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչները, ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանի գլխավորությամբ, հանդիպել են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի և Ռուս- Հայկական Սլավոնական համալսարանի դասախոսների և ուսանողների հետ:
Հովիկ Աբրահամյանն այժմ ասեղը վերցրել է ձեռքն ու ինտենսիվ ծակում է փուչիկ հիշեցնող ամեն ինչ, որը ստեղծվել է նախկին կառավարության օրոք։
ՀՀ կառավարությունը շրջանառության հարկի նոր փոփոխություններ է մշակել և պնդում է, որ դրանք «էապես» կթեթևացնեն փոքր բիզնեսի հոգսը: Նոր օրինագիծն ուղարկվել է բիզնեսին, հասարական կազմակերպություններին ու նախարարություններին՝ կարծիքների համար:
Վերահսկիչ պալատն անցած տարի ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկում իրականացրած ստուգումների արդյունքում պարզել է, որ ծրագրերի, մատակարարված ապրանքների և ծառայությունների գների, ինչպես նաև մրցույթի կազմակերպման գործընթացներն ունեցել են լուրջ թերացումներ, պարունակել են ռիսկեր և ունեն հետագա ստուգումների կարիք:
«Ես չեմ հասկանում, ճիշտն ասած, ո’չ նշանակումների իմաստը, ո’չ որևէ ռազմավարություն եմ տեսնում, դրա համար էլ որևէ սպասելիք չունեմ:
։ Ներկայիս կառավարության անդամները` իրենց ամուսինների հետ, ունեն շուրջ 24 միլիոն դոլարին համարժեք դրամական միջոցներ, որոնք պահվում են դրամով, դոլարով և եվրոյով։
ՀՀ ֆինանսների նախարարության պետական վճարումների էլեկտրոնային www.e-payments.am համակարգի ծառայություններն այժմ հասանելի են նաև Մոբի դրամի միջոցով:
Ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի մենք հասկանանք՝ այս կառավարությունն ի զորու լինելո՞ւ է ինչ-որ մի բան անելու: Բուրգը մի ինստիտուտ է, որը ենթադրում է կայունություն, բայց հասկանալի է, որ ՀՀ-ի բուրգը բաղկացած է մեկ էլեմենտից` գագաթից: Այսինքն` բուրգ որպես այդպիսին գույություն չունի: Ամբողջ կառավարման համակարգը տեղի է ունենում այդ մեկ կետից, այդ մեկ կետից տեղի ունենալու պարագայում մեծ հնարավորություններ կամ ընդհանրապես հնարավորություններ ընձեռնված չեն որոշում կայացնողներին:
Այս տարվա հունվար-մարտ ամիսներին, ըստ ԱՎԾ տվյալների, տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի արտադրանքը կազմել է 54.4 միլիարդ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն ավելացել է 3%-ով։
Ազգային վիճակագրական ծառայությունն աշխատավարձի մշտական աճ է արձանագրում: Այս տարվա մարտին միջին ամսական անվանական աշխատավարձը, ըստ ԱՎԾ-ի, կազմել է 158,873 դրամ, որը նախորդ տարվա մարտի համեմատ ավելի է 6.3%-ով: Նույն ժամանակաշրջանում պետական հատվածում միջին աշխատավարձը եղել է 136,905 դրամ, իսկ մասնավոր հատվածում՝ 191,047 դրամ:
ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, Հանրային խորհրդի անդամ Հայկ Սարգսյանը վստահ է, որ յուրաքանչյուր փոփոխություն, այդ թվում նաև կառավարության կազմի, միտված է իրավիճակն էլ ավելի բարելավելու:
«Չեմ կարող ասել, թե ինչ արդյունքների կարելի է սպասել, որովհետև կառավարությանն ընձեռված չեն մեծ ու լայն հնարավորություններ արդյունքների հասնելու համար: Սակայն կառուցվածքային որոշակի փոփոխությունները, մասնավորապես, ՊԵԿ միացումը ֆինանսների նախարարությանը, ես գտնում եմ, որ դա ճիշտ ու նպատակահարմար է:
Հայաստանում նախորդ տարվա ՀՆԱ աճը կազմել է 3.5%։ Մեզ զիջում են միայն Ռուսաստանը, Ղրղզստանը և Ուկրաինան։ Ուկրաինայի տնտեսությունը 2013 թվականին ունեցել է զրոյական աճ։
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության «նժարը» Եվրամիությունից թեքվել է դեպի ԱՊՀ երկրներ: Պաշտոնական տվյալներով՝ մեր երկրի արտաքին առևտրաշրջանառության տեսակարար կշռի մեջ ԵՄ չափաբաժինը 2014թ. առաջին 3 ամիսների դրությամբ 28.6% է, իսկ ԱՊՀ չափաբաժինը՝ 28.9%:
Եթե ինձնից պահանջվեր ընտրել Հայաստանի արտահանման հիմնական աղբյուրը և տնտեսական աճի առանցքային շարժիչը, ապա ես կընտրեի հանքարդյունաբերությունը։
2008-2009 թթ-ից սկսած էլեկտրոնային առևտրի ոլորտում յուրաքանչյուր եռամսյակ նախորդի նկատմամբ 7-10% աճ է նկատվել: Ըստ Կենտրոնական բանկի վիճակագրության՝ ՀՀ-ում քարտերով իրականացված գործառնությունների ծավալը 2012թ-ին 2011 թ-ի համեմատ աճել է 33%-ով և կազմել 986 մլրդ 116 մլն դրամ, իս
Մայիսի 1-ին Հայաստանում գրանցված ուժեղ քամին գյուղատնտեսության համար վտանգավոր չէր: Նման գնահատական 168.am-ի հետ զրույցում հայտնեց Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը:
Մաքսային միության անդամ երկրներից ամենաբարձր գնաճն անցած տարի արձանագրվել է Ռուսաստանում և Բելառուսում՝ 6.5-ական տոկոս: Ղազախստանում
Ազգային անվտանգության խորհուրդը բջջային հեռախոսակապի ծառայությունների ձեռքբերման նպատակով այս տարվա առաջին 3 ամիսների ընթացքում ծախսել է 2 միլիոն 888 հազար դրամ։
Այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մեկ անձից կատարվող գնումների մեխանիզմով ծախսել է 23 միլիոն 984 հազար դրամ՝ ավիատոմսերի ձեռքբերման նպատակով։ Այս տվյալները ներկայացված են էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքում։