Հովիկ Աբրահամյանը խնդրեց դահլիճ չբերել հրապարակի կրքերը և հեռու մնալ պոպուլիզմից
«Այսօր ես առաջին անգամ եմ ներկայացնում պետական բյուջեի նախագիծը: Շատ եմ մասնակցել քննարկումների, բայց որպես վարչապետ առաջին անգամ եմ ներկայացնում»,- այսօր Ազգային ժողովում 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների մեկնարկի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ նշելով, որ երկրի բյուջեն ամենապրագմատիկ բան է, որը, սակայն, քաղաքականացվում է:
Վարչապետը նշեց, որ ծախսելու են այնքան, որքան ունեն՝ ներառյալ ողջամիտ պարտքը, և կարևորեց, որ իրականության հետ կապը չկորցնեն: Հ.Աբրահամյանը նշեց, որ նորալ է վերաբերվում լոբբինգին, այն առկա է ամենուր, սակայն նշեց, որ կառավարությունը կոլեգիալ մարմին է և չի կարող հույզերով մոտենալ այս կամ այն հացերին: Ըստ Աբրահամյանի՝ բյուջեն բալանսավորված է, կառավարությունը չի կարող վտանգել մի ոլորտն ի օգուտ մյուսի:
«Որպես իշխող ՀՀԿ նախագահ՝ ես ունեմ իմ հստակ դիրքորոշումը,- նկատեց վարչապետն ու հորդորեց,- խնդրում ենք զերծ մնալ ավելորդ քաղաքականությունից, չբերել այս դահլիճ հրապարակի կրքերը և հնարավորինս հեռու մնալ պոպուլիզմից: Ի վերջո, չմոռանանք, որ նույն գործն ենք անում՝ տարբեր ձևերով»: