Եթե հավատանք պաշտոնական վիճակագրությանը, ապա Երևանում բազմաբնակարան շենքերի մեկ քառակուսի մետրի միջին գինը տարվա ընթացքում թանկացել է 19900 դրամով կամ 8%-ով։
ՀՀ միգրացիոն պետական ծառայությունը դեռ չի հրապարակել արտագաղթի տվյալները, իսկ ԱՎԾ-ի զեկույցում այն այնպես խորն էին թաքցրել, ասես խոսքը երրորդական նշականության երևույթի մասին է։
Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը համոզված է, որ փոքր բիզնեսին պետք է ազատել հարկերից և ստուգումներից` այդպիսով կայանալու հնարավորություն տալով նրանց: Նա համոզված է, որ միկրոբիզնեսից պետբյուջե մուտքագրվող 100մլն դոլարը կարելի է այլ միջոցներով լրացնել:
«Փոքր բիզնեսն այսօր իրականում տառապանքի մեջ է, և այդ տառապանքի պատճառները մի քանիսն են»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:
«Այսօր աշխատավորության քանակը զգալիորեն նվազել է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Հայաստանյան 4 բանկեր՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան», «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ», «ՎՏԲ-Հայաստան Բանկ» և «Արցախբանկ» ՓԲԸ-ները, դիմել են Սահմանադրական դատարան՝ վիճարկելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասի սահմանադրականությունը:
Ռուսաստանի ամենահարուստ գործարարը՝ Ալիշեր Ուսմանովը, 100 միլիոն դոլար է ներդրել Apple ընկերության բաժնետոմսերում։ Այս մասին գործարարը պատմել է Bloomberg գործակալությանը։
Կառավարության՝ մայիսի 2-ի նիստի օրակարգում ընդգրկված մի որոշման նախագծի վերաբերյալ առարկություն է ներկայացրել միայն արդարադատության նախարարությունը, ինչին էլ հանգամանորեն անդրադարձել է էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը:
Հայաստանում այս տարվա մարտի վերջի դրությամբ աշխատանք փնտրող անձանց թիվը կազմել է 71 227, որոնցից 8284-ը (11.3%) այս պահին զբաղված են։
Կենտրոնական բանկի խորհուրդը ապրիլի 30-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատել է ՀՀ ԿԲ «Ֆինանսական կայունության հաշվետվություն, 2012թ.», «Հայաստանի ֆինանսական համակարգը 2012. Զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը» և «ՀՀ ԿԲ 2012թ. տարեկան վիճակագրական տեղեկագիր» պարբերականները:
Գործազրկության մակարդակի աճը եվրոյի գոտում այս տարվա մարտին հասել է առավելագույն ցուցանիշի 1995 թվականից ի վեր։ Գործազրկության մակարդակը մեկ ամսում աճել է 0.1 տոկոսային կետով՝ 12%-ից հասնելով 12.1%-ի։ Սա նշանակում է, որ գործազուրկների թիվն ավելացել է 62 հազարով։
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին և ԱՄՀ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսային:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ ապրիլի 30-ին, ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 411.4 դրամ։ Ամերիկյան արժույթը ուրբաթ օրվա համեմատ թանկացել է 0.33%-ով կամ 0.9 դրամով։
Հայաստանյան գործարարների միայն 12%-ն է լավատես երկրի տնտեսության վիճակի բարելավման հարցում՝ հաջորդ 12 ամսվա կտրվածքով։ Մինչդեռ 2012 թվականի վերջին եռամսյակում լավատեսության ցուցանիշը 42% էր։
Համապետական վերջին մի քանի ընտրությունների ընթացքում նման բան չի եղել, որ կանխիկ դրամի ծավալն ընտրությունների ժամանակ նվազի, այն էլ՝ այսքան մեծ չափով։
Դեռևս նախորդ տարի «Յունիբանկը» դատական հայց էր ներկայացրել Նոր Հաճընի «Սապֆիր» ԲԲԸ-ի դեմ:
Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ դադարեցնում է «Զարգացման Հայկական Բանկի» տնօրենների խորհրդում իր ներկայացուցիչ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Մինասյանի լիազորությունները: Վերջինիս փոխարեն Ռ. Հայրապետյանն ինքն իրեն ընդգրկել է տնօրենների խորհրդի կազմում:
Խոշոր հարկատուների ցանկը միանշանակ պետք չի ընկալել. այնտեղ ներկայացված ընկերություններից շատերն իրականում ոչ թե հարկ վճարող են, այլ հարկ փոխանցող՝ սպառողներից պետբյուջե։
«Արարատբանկ» ԲԲԸ-ն 2012թ. ընթացքում ստացել է 3,3 միլիարդ դրամ զուտ շահույթ: Բանկը որոշել է այդ գումարից 297 միլիոն դրամն ուղղել շահութաբաժինների վճարմանը:
2013 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 10.3% ով կամ 19.2 մլրդ դրամով: Ընդ որում, աճ է արձանագրվել ընթացիկ ծախսերի գծով, իսկ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների գծով արձանագրվել է նվազում:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին և ԱՄՀ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսային:
ՈՍԿԻ` գնման գին` 17471.82 (+290.74), բացթողնման գին` 18991.11 (+316.02), ԱՐԾԱԹ` գնման գին` 284.20 (-5.02), բացթողնման գին` 308.91 (-5.46), ՊԼԱՏԻՆ` գնման գին`17536.15 (-169.76), բացթողնման գին` 19061.03 (-184.52), ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 8234.50 (-74.48), բացթողնման գին` 8950.54 (-80.96):
«Արմավիա»-ն հրապարակել է ՀՀ պետբյուջեի նկատմամբ ունեցած պարտքերի ցուցակը, միաժամանակ հավելելով, որ դրանց չափն իր համար այնքան մեծ չէ, որքան դրանց նկատմամբ առաջացած տույժերը:
2012 թվականի առաջին եռամսյակի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 23.8%‑ով կամ շուրջ 44.5 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ ապրիլի 29-ին, ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 410.5 դրամ։ Ամերիկյան արժույթը ուրբաթ օրվա համեմատ թանկացել է 0.23%-ով կամ 0.94 դրամով։
Ուսումնական կենտրոնում մեկնարկել է «Ռադիոակտիվ նյութերի հայտնաբերում և վնասազերծում» թեմայով դասընթաց։
Facebook-ի գործադիր տնօրենը չի համարվում սոցցանցի ամենաբարձր վարձատրվող վերին ղեկավարը։
Ընկերության հաջողությունն ապահովում ու նրան զարգանալու հնարավորություն են տալիս լիդերության ձգտումը, մեծ ֆինանսավորումը, բիզնես-մարտավարությունը, արդյունավետ կառավարումը:
Forbes ամսագիրը հրապարակել է նորաձևության հայտնի տան՝ Burberry-ի, գլխավոր տնօրեն Անժելա Արենդտսի բիզնես-կանոնները:
Հայաստանցիները գնալով ավելի շատ են սկսում նախապատվությունը տալ էժան և հնամաշ ավտոմեքենաներին. այս տարվա առաջին եռամսյակում նման մեքենաների ներմուծումը զգալիորեն ավելացել է։