Ինչպես հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը, Հայաստանի Հանրապետությունում 15.05.2013թ. դրությամբ որակավորման վկայական ունի 577 հաշվապահ:
Հայաստանը կարող է մեծացնել արագության տեմպը և սլանալ դեպի ավելի լավ ապագա: Մարդիկ պատրաստ են ամրացնել իրենց ամրագոտիները: Ժամանակն է, որ կառավարությունը գործի:
«Տրանսգազ» ՍՊԸ կողմից ներկայացված՝ բնական գազի փոխադրման հաշվարկում նշված է, որ ընկերությանը հանձնվող հազար խմ բնական գազի արժեքը 113428,08 դրամ է: Դա նշանակում է, որ Ռուսաստանից Հայաստան ներկրվող հազար խմ գազի գինը 270 դոլար է:
2013 թ. մայիսի 14-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8.0%:
2009 թվականից հիմնադրված ընկերությունն արտադրում է «Շահնազարյան» և «Pearl of Armenia» տեսակների 3-ից 7 տարեկան կոնյակներ և կոնյակի սպիրտ:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մայիսի 13-ին, դոլարի միջին փոխարժեքը կազմել է 416.5 դրամ։
Սեմինարի ընթացքում ներկայացվելու են բանկային վերահսկողության հիմնարար սկզբունքների վերջին փոփոխությունները, հիմնարար սկզբունքներին բավարարելու ավստրիական և հայաստանյան փորձը, բանկային վերահսկողության ավստրիական մոդելը, Բազել III-ի, մակրոպրուդենցիալ կարգավորման տարբեր գործիքների, ռիսկերի և կորպորատիվ կառավարման վերաբերյալ թեմաներ:
Գազի գնի թանկացման դեպքում կթանկանան տաքսի ծառայությունների, ինչպես նաև հասարակական տրանսպորտի գները: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ «Սպառողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը:
ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը գտնում է, որ գազի գնի թանկացումը էական ազդեցություն է ունենալու Հայաստանում գնաճի ցուցանիշի վրա։
Առաջին անգամ սահմանվել է նաև Հայաստանի բանկերի միության նախագահի հատուկ մրցանակ, որը շնորհվել է այս ոլորտում մասնագիտական բարձր կարողություններ ցուցաբերած լրագրողներին։ Այս անվանակարգում հաղթող են ճանաչվել…
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն պաշտոնապես դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով գազի գնի և միշարք ծառայությունների սակագների վերանայման հայտերով:
Եթե բանկերի շահույթի մի մասը, որն ուղղում է վերակապիտալիզացիային, ազատվի շահութահարկից, ապա Ռուսաստանի տնտեսությունը լրացուցիչ 1 տրիլիոն ռուբլի կստանա՝ վարկերի տեսքով։
Ռուսաստանի Роспотребнадзор-ը թույլ չի տվել երկիր ներմուծել 5 տեսակի կոնյակ, որոնք արտադրում է վրացական «Ասկանելի եղբայրներ» ընկերությունը։
Մայիսի 6-12-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 52,432,713 ԱՄՆ դոլար 414.23 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 55,647,451 ԱՄՆ դոլար 415.80 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Մայիսի 13-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ընդունել է Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարար Դմիտրի Կատերինիչին:
Մայիսի 13-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39102148 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան»’ գործակալության կողմից 13.05.13թ.-19.05.13թ.-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով`
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մայիսի 13-ին, արտարժութային գործարքներ տեղի չեն ունեցել։ Դոլարն առաջարկվել է 417 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 416.85 դրամը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը:
Աշխատանքային շաբաթը գյուղատնտեսության նախարարությունում սկսվեց հրատապ խորհրդակցությամբ, նվիրված երեկ Արմավիրի մարզում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով ստեղծված իրավիճակի գնահատմանը, վնասի չափերը նվազագույնի հասցնելուն ուղղված օպերատիվ միջոցառումների կազմակերպմանը։
Ես նորաձևություն չեմ ստեղծում, ես միայն մարդկանց եմ հագցնում: Ինձ համար կարևորն այն է, որ մարդիկ կարողանան կրել իմ ստեղծած հագուստը:
Ամերիկյան «Forbes» ամսագիրը հրապարակել է Google-ի հիմնադիրներ Սերգեյ Բրինի և Լարի Փեյջի 10 բիզնես կանոնները:
Ես խղճում եմ այն անձանց, ովքեր չեն սիրում այն աշխատանքը, որն իրենց եկամուտ է բերում: Պետք է սիրել այն, ինչով զբաղվում ես:
Տարադրամի շուկայում կատարվածը տնտեսական և մասամբ քաղաքական օրինաչափություններով բացատրելու գայթակղությունը մեծ է:
Էդ 7 տոկոս տնտեսական աճը թող տան իրենց գլխներին: Դուրս եկեք մարդկանց հարցրեք` իրենց կենցաղի մեջ գոնե մի դրական էլեմենտ ավելացե՞լ է, թե՞ ոչ:
1977թ. Սան Ֆրանցիսկոյի արվարձաններից մեկում Ռեյմոնդը բացում է Victoria’s Secret առաջին խանութը, որը հանդիսանում էր կանացի ներքնազգեստի վաճառքի նոր ոճային խանութ:
Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նոր ղեկավար է դարձել բրազիլացի Ռոբերտու Ազեվեդուն։
Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից հաստատում են ռուսական լրատվամիջոցների տեղեկատվությունը, որ «Ռոսնեֆտի» կազմի մեջ մտնող «Իտերա» ընկերությունը կառավարության հետ բանակցություններ է վարում «Նաիրիտում» մասնակցություն ունենալու վերաբերյալ:
«Նախարարների փոփոխության մասին անիմաստ եմ համարում խոսել: Եթե մի կառավարություն գլխավորել է Տիգրան Սարգսյանը, ապա սրանով ամեն ինչ ասված է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մայիսի 8-ին, ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 416.51 դրամ։