Խնայբանկը ռուսաստանցիներին կոչ է արել դոլար չգնել

Խնայբանկի մակրոտնտեսական հետազոտությունների կենտրոնը ռուսաստանցիներին կոչ է արել ամերիկյան արժույթ չգնել եւ նախապատվությունը տալ ռուբլով ավանդներին, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը: Կենտրոնի ղեկավար Յուլյա Ցեպլյաեւան խորհուրդ է տվել ամերիկյան դոլար գնել միայն ԱՄՆ այցելելու դեպքում:

Նա հատկապես շարքային քաղաքացիներին խորհուրդ է տվել դոլարով ներդրումներ կատարելու ուղղությամբ «ավելորդ շարժումներ չկատարել»:
Ցեպլյաեւան նաեւ նշել է, որ հաջորդ տարի գնաճը, ըստ ամենայնի, «լինելու է բնակչության համար ցավագին բարձր մակարդակի վրա»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031