Ամերիաբանկը ճանաչվել է 2012թ. ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում Վերակառուցման Զարգացման Եվրոպական բանկի կողմից:
Մայիսի 13-18-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 104,165,710 ԱՄՆ դոլար 415.93 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 116,882,022 ԱՄՆ դոլար 417.13 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ) միջև ս.թ. մայիսի 17-ին ստորագրվել է «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի» ֆինանսավորման համաձայնագիր, ըստ որի մեր երկրին կտրամադրվի 35 մլն ԱՄՆ դոլարին համարժեք 22 մլն 800 հազար Հատուկ փոխառության իրավունքի (ՀՓԻ) չափով վարկ:
Դոլարն առաջարկվել է 417.65 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 417.25 դրամը։
Հիմա արդեն պարզ է, որ կարկտահարությունից տուժած ու սովամահության եզրին հայտնված գյուղացիությունն իշխանությունից ոչինչ էլ չի կարող ակնկալել:
Ռուսաստանի Դաշնության վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2013 թվականի առաջին եռամսյակի մակրոտնտեսական ցուցանիշները, որոնց համաձայն ՀՆԱ-ն աճել է ընդամենը 1.6%-ով։ Աճի տեմպը 3 անգամ ցածր է 2012 թվականի աճի տեմպից (2012թ. առաջին եռամսյակում ՌԴ տնտեսությունն աճել էր 4.8%-ով)։
Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստները 2013 թվականի առաջին եռամսյակի վերջին կազմել են 1 միլիարդ 799.3 միլիոն ԱՄՆ դոլար։ Եռամսյակի սկզբում դրանց ծավալը 1 միլիարդ 631.2 միլիոն դոլար էր։
Մայիսի 17-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապպիին:
Անհատ ձեռնարկատեր Իսահակ Աբրահամյանն ասում է, որ Հայաստանում աշխատելն անհնարին է դառնում, և ինքն անձամբ մտածում է բիզնեսը տեղափոխել Ռուսաստան։ Ու որ իր նման բազում գործարարներ կան…
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մայիսի 17-ին, ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 417.24 դրամ։ Ամերիկյան արժույթը թանկացել է 0.18%-ով կամ 0.74 դրամով։ Բորսայում ընդհանուր առմամբ վաճառվել է 4.4 միլիոն դոլար։
Ես ձեր միջոցով ահազանգ, «մեսիջ» եմ հնչեցնում՝ ուղղված կառավարությանը, որ գազի գնի թանկացումը լուրջ հարված է հասցնելու տնտեսությանը։ Դիմելով լրագրողներին՝ այս մասին այսօր հայտարարեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։
«Կարելի էր նույնիսկ գազի գին չբարձրացնել, եթե «Հայռուսգազարդը» մենաշնորհ չլիներ և լիներ գազի մատակարարման ներհանրապետական կոնկուրենտ գին»,- գրել է Բագրատյանը
Հայաստան գինի ներմուծողները այսուհետ պարտավոր կլինեն լրացուցիչ տեղեկատվություն ապահովել սպառողների համար՝ շշի կամ պիտակի վրա նշելով, թե այն քանի տարվա հնացման է։
«ՀայՌուսգազարդը» վաղուց էր փորձում բարձրացնել մատակարարվող գազի գինը: Դեռ 2011-ի աշնանից: Մերոնց մոտ երկուսուկես տարի հաջողվեց կանխել ռուսական ընկերության հավակնությունները:
2013թ. մայիսի 12-ին Արմավիրի մարզում տեղացած կարկուտի պատճառած վնասը մեղմելու նպատակով կառավարությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարին թույլատրել է «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի միջոցով ՀՀ տարածքում գյուղատնտեսական մշակաբույսերի սերմացուի վաճառքով զբաղվող տնտեսվարողներից և Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Զերնոգրադ քաղաքի «Սկիֆագրո» կազմակերպությունից ձեռք բերել տարբեր մշակաբույսերի սերմացու…
«Մենք չինական կողմից ունենք հայտ՝ մասնակցելու այս ձեռնարկությունում որպես ներդրող, որովհետև այդ տեխնոլոգիան ներդնելու է չինական կողմը»,- ասել է Տիգրան Սարգսյանը
Ինչպես և սպասվում էր, հայրենի իշխանությունները սկսեցին փչել գազային փուչիկը: Վարչապետը հայտարարեց 30%-անոց սուբսիդավորման մասին, ՀԾԿՀ-ն էլ հավաստիացրեց, որ մանրամասն քննարկելու են «ՀայՌուսգազարդի» հայտը…
«Այսօր մենք քաղաքական որոշում ենք կայացնում, Հայաստանն առաջին անգամ արտարժույթով պարտատոմսեր է թողարկելու», -ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը
Դիմելով ՀՀ գյուղատնտեսության նախարարին, Տիգրան Սարգսյանը մտահոգություն է հայտնել, որ հրդեհի հետևանքով տուժել են «Սպայկայի» արտադրական շենքը, սառնարանային տնտեսությունը, ուստի անհրաժեշտ է միջամտել և աշխատել ընկերության հետ, քանի որ դա էական նշանակություն կարող է ունենալ այս տարվա մթերումների համար։
«Ինչպե՞ս եք դուք դա պատկերացնում, որ ընդհանրապես չբարձրանա: Հնարավո՞ր է դա: Առաջարկություն արե՛ք, միասին քննարկենք: Ընդհանրապես չբարձրանալու տաբերակը ո՞րն է»,- ասում է Ռ.Նազարյանը
Բորսայում դոլարը պահանջարկ է վայելել 416.5 դրամ փոխարժեքով, սակայն առաջարկ ընդհանրապես չի եղել։ Այսինքն՝ շուկայի խաղացողները առայժմ չեն ցանկանում դոլար վաճառել։
ՀՀ կառավարությունը 30%-ով սուբսիդավորելու է գազի սակագինը: Բացի այդ՝ սոցիալապես անապահով ընտանիքները ստանալու են օժանդակություն, որպեսզի գազի սակագնի բարձրացումը ընտանեկան բյուջեի վրա բացասական ազդեցություն չթողնի։
ՀՀ նախկին վարչապետ, 2013 թ-ին ՀՀ նախագահի թեկնածու և Ազատություն կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանի համոզմամբ՝ գազի գնի բարձրացումը շատ խիստ բացասական ազդեցություն կունենա ժողովրդի կենսամակարդակի վրա:
Այժմ, երբ արդեն միայն հայտնի կենդանու համար պարզ չէ, որ ռուսական կողմը գազը թանկացրել է, կառավարությունից ոչ ոք «լայեղ» չի անում տեղից վեր կենալ ու խելքը գլխին մի բացատրություն ներկայացնել, թե ի՞նչ եղավ։
Մայիսի 14-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ընդունել է Գերմանիայի էկոնոմիկայի Արևելյան հանձնաժողովի գործադիր տնօրեն պրոֆեսոր Ռայներ Լինդների գլխավորած պատվիրակությանը:
Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը տեղեկացրել է, որ գործունեության տեսակներ համարվող անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսացող մասնակիցը պարտավոր է ամսական կատարել կուտակային վճար ոչ թե 1000, այլ 5000 դրամի չափով, որը համարվում է օրենքով շրջանառության հարկով հարկվող գործունեության տեսակներից ստացվող եկամուտներից հաշվարկված կուտակային վճարի գծով վերջնական պարտավորություն:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետը նշել է. «Օգնությունը պետք է լինի առարկայական և տեղին: Մենք պետք է օգնենք միայն սոցիալապես անապահովներին»:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով սկսել է էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման գործընթացը:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մայիսի 13-ին, արտարժութային գործարքներ տեղի չեն ունեցել։
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Գերմանիայի տնտեսության արևելյան հանձնաժողովի գործադիր տնօրեն Ռայներ Լինդների գլխավորած գործարար պատվիրակությանը: