Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից՝ «Ցե-Կվադրատ Ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա» ընկերության խորհրդի նախագահ Էռնստ-Լյուդվիգ Դրայսի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ ԿԱ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը տեղյակ չէ, թե անցած տարի ինքն իրեն սնանկ հայտարարած «Արմավիա» ավիաընկերությունն ում և ինչքան պարտք ունի:
ՀՀ կառավարությունը որոշել է «ձերբազատվել» «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունում պահվող արժեքավոր իրերից:
Այսօր՝ հունվարի 21-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 407.05 406.50 դրամ դրամ։ Երեկվա համեմատ դոլարն թանկացել է 0.13%-ով կամ 0.55 դրամով ։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 300 հազար դոլար։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի միջին գինը կազմում է 405 դրամ, վաճառքինը՝ 408 դրամ:
Ս.թ. հունվարի 22-26-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը տեղական զբոսաշրջային 5 ընկերությունների հետ համատեղ կներկայացնի Հայաստանը Մադրիդում կայանալիք Fitur միջազգային զբոսաշրջային տարեկան ցուցահանդեսին:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր սկսվել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։
Արտարժույթով առևտրի ծավալը (դրամային արտահայտությամբ) կազմել է 292.5 մլրդ ՀՀ դրամ (714.5 մլն ԱՄՆ դոլար)` 3.6%-ով պակաս լինելով նախորդ տարվա ցուցանիշից: 2013թ.-ին այս հարթակում գործարքները կնքվել են միայն ԱՄՆ դոլարով:
Դիտարկմանը, որ 2014-ին կենսաթոշակառուների 70%-ը լինելու է աղքատ, նախարարը պատասխանեց. «Դուք մյուս կողմը հաշվեցիք տվյալների: Ես ներկայացնում եմ դրականը, Դուք՝ բացասականը, դա էլ է ձևաչափ: Որպես կանոն՝ նվազագույն կենսաթոշակ ստացող քաղաքացիները, եթե միայնակ թոշակառու են, մինչև 23 հզ. դրամ ստացողները դիմելու դեպքում ընգրկվում են անապահովության գնահատման համակարգում և ստանում են աղքատության ընտանեկան նպաստ և միայն կենսաթոշակի չափով չի կարելի գնահատել ու պատկերացում տալ»:
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գերակայություններն անցած տարի 3-ն էին՝ ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրում՝ մեկ պատուհանով գործող կենտրոնի ձևավորմամբ, կենսաթոշակային բարեփոխումների շարունակական իրականացումը և կենսաթոշակային համակարգի համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ներդրումը և հաշմանդամության ոլորտում համապատասխան փոփոխությունների իրականացումը, մասնավորապես՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նոր մոդելի ներդրումը ՀՀ-ում
Իրանական «SandbadTir INTL Transport Co.LTD»-ի ընկերությունն անցած տարի նոյեմբերի 19-ին դիմել է դատարան՝ «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով: Գործը քննում է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արա Կուբանյանը:
«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը քանդվելու է, որոշումն արդեն ընդունված է, սակայն որպես այլընտրանք առաջարկվել է այգի ստեղծել և շենքի մակետը հավաքել այդտեղ: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԱ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը՝ նշելով, որ բյուջեում շենքի պահպանման ծախսեր նախատեսված չեն:
Հայաստանի օդային տարածքի ազատականացումից հետո բացի «Էյր Արմենիա» ավիաընկերությունից ոչ մի այլ ընկերություն առաջարկ չի ներկայացրել ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն և այդ իսկ պատճառով մրցութային փուլը չի կայացել:
«Կենսաթոշակային բարփոխումները 10 տարի քննարկվել են, և հայտարարությունները, որ նման որոշումները չի կարելի այսպես հապշտապ իրականացնել, իրականությանը չեն համապատասխանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Անցել է արդեն կես տարի, «Մարսում» նմուշի համար ոչ մի նոր ձեռնարկություն չի հայտնվել, թեև հայտարարվում էր, թե «մի շարք արտերկրյա ընկերություններ հետաքրքրված են գործունեություն ծավալել Հայաստանի առաջին ազատ տնտեսական գոտում և դրանց շարքում կան նաև միջազգային ճանաչում ունեցող բրենդային ընկերություններ»:
2013թ-ի վերջին արձանագրված կաթի թանկացումը սպասելի էր, բայց եթե 2014 թ-ին կիթը շուտ չսկսվի, հնարավոր է՝ կրկին թանկացում լինի: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց Պանրագործների ասոցիացիայի տնօրեն Արմեն Գիգոյանը:
Պետական եկամուտների կոմիտեի կողմից պետբյուջե վերականգնված փաստացի 87մլն դրամ գումարը համեմատելի չէ գործատուների հաշվարկներով ներկայացված թվերի հիման վրա փոխհատուցման ենթակա գումարների, հաշվարկների տեխնիկական անճշտությունների հետ:
ՀՀ վարչապետի մամլո քարտուղար Հարություն Բերբերյանը 168.am-ին հայտնեց, որ ՀՀ կառավարությունը գերադասում է մասնակցել ոչ թե բուն դավոսյան, այլ ամռանը տեղի ունեցող համաշխարհային տնտեսական համաժողովներին, օրինակ՝ անցած տարի ՀՀ-ն մասնակցել է Չինաստանի Դալյան քաղաքում կայացած «Ամառային Դավոս 2013»-ին, նախորդ տարին մեկնել էին Վիլնյուս:
Այսօր՝ հունվարի 20-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 406.50 դրամ դրամ։ Ուրբաթ օրվա համեմատ դոլարն աննշան չափով՝ 0.07%-ով կամ 0.28 դրամով թանկացել է։
Տեղի է ունեցել «Հայաստանում կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկողության հզորացումը» ԵՄ Թվինինգ ծրագրի փակման համաժողովը:
«Մասնավորապես, սկսեց շրջանառվել տեղեկատվություն, համաձայն որի վարորդներն իրավունք ունեն առանց ԱՊՊԱ պայմանագիր ունենալու վարել ավտոմեքենան մինչեւ 10 օր: Բյուրոն հայտնում է, որ յուրաքանչյուր ավտոմեքենա, որը վարվում է ընդհանուր օգտագործման ճանապարհներով, պետք է շահագործման ժամանակ մշտապես ունենա ԱՊՊԱ պայմանագիր
«Կաթնամթերքի թանկացման վրա կարող են ազդել մի շարք գործոններ՝ անցած տարի մարտից մինչև դեկտեմբեր կարագի համաշխարհային գներրը ավելացան 30%-ով, կաթի փոշունը՝ մինչև 50%-ով:
Ամանորի նախաշեմին՝ դեկտեմբերի 20-ից սկսած Հայաստանում օրական վաճառվել է շուրջ 1.5 մլն հատ ձու, և արտադրողները բավարարել են պահանջարկը: Ինչպես այսօր ասուլիսի ժամանակ հատարարեց Գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը…
Չնայած Ա.Մովսիսյանի բնորոշմանը, նախարարության կայքում Հրազդան ՋԷԿ-ը նշվում է որպես Հայաստանի և Ռուսաստանի միջև ձեռներեցության «արդյունավետ» համագործակցության օրինակ:
2013 թ. ընթացքում հարկային մարմնի կամ հարկային ծառայողի 165 գործողություններ բողոքարկվել են: Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակված վիճակագրության համաձայն՝ Գանգատարկման հանձնաժողովը բավարարել է միայն 75 բողոք, մասնակի՝ 16, մի մասը կասեցրել է, իսկ մնացածը՝ մերժել:
Օրերս ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, թե Ռոբերտ Քոչարյանի կողմից նախաձեռնված գույք-պարտքի դիմաց գործարքն իր հետևից թողեց «այդպես էլ կենդանանալու հնարավորություն չստացած մահացած հսկա ձեռնարկություններ»:
Յուրաքանչյուր մասնակից իր ռիսկի ախորժակին համապատասխան` ընտրում է ֆոնդը, բայց ֆոնդի ընտրությունը 1 անգամով չի սահմանափակվում, հետագայում մասնակիցը ցանկության դեպքում կարող է փոխել ֆոնդերը:
27 535-ը պատասխանել են, որ աշխատելու անհրաժեշտություն կամ ցանկություն չունեն։ Իսկ 121 404 հոգին նշել են, որ աշխատանք գտնելու հույս չունեն, այդ իսկ պատճառով էլ չեն փնտրում։
Գերմանական «Իստինվեստոր» ընկերությունը, որը հսկայական վնաս էր կրել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի խմբավորումից և զրկվել իր բաժնեմասից, ՀՀ-ում սպառել է ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները և դիմում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Հունվարի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 18.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցներինը՝ 10.7 մլն ԱՄՆ դոլար:
Կոմիտեն միջնորդել է նաև գործընթացում վերահսկողական գործառույթներ ունեցող այլ պետական մարմինների ներգրավվածությունը ապահովելու վերաբերյալ՝ հաշվի առնելով հարցի կարգավորման կարևորությունը և ծավալները (այդ թվում նաև ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության):