«Այս նախագծի ընդունմամբ կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները և հաշվառումը կարող է թերի լինել կամ ընդհանրապես չլինել: Սա կարող է ձեռնտու լինել միայն նրանց, ովքեր ցանկանում են, որպեսզի ֆինանսական հաշվետվությունների նկատմամբ վերահոսկություն չլինի: Դրանք կարող են լինել այն կազմակերպությունները, որոնք գործում են ստվերում»:
Խոսքը մասնավորապես վերաբերում է ՀՀԿ ԱԺ պատգամավոր հայտնի Սամվել Ալեքսանյանին, ով նախագահական, խորհրդարանական ընտրություններին իշխանությունների մշտական աջակիցն է, եւ ում են պատկանում Հանարապետությունում ամենամեծ «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցերը, շաքարավազի գրեթե ամբողջ, այլուրի, ձեթի ներկրումը, այլ մենաշնորհները:
Այս պահին ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում (Մելիք-Ադամյան 2) սկսվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Հայաստանի խոշոր հարկատու գործարարների հանդիպումը:
Միջազգային հավաստագրում ստանալուց հետո Հայաստանի հարկային համակարգը շարունակում է համագործակցել «BUREAU VERITAS» միջազգային հավաստագրման հեղինակավոր մարմնի հետ: Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի այցի շրջանակում Հայաստան ժամանած կառույցի ներկայացուցիչներին: Քննարկվել են հարկային մարմնի և «BUREAU VERITAS»-ի համագործակցության առաջիկա ուղիները: «Հավաստագրման շրջանակում հսկողական աշխատանքները շարունակվում են, անելիքները շատ են:
ՀՀ կառավարության առաջիկա՝ մայիսի 15-ի, նիստի օրակարգում մի շատ մոլորեցնող հարց է ներառված՝ «Գյումրու տեխնոպարկ» ՓԲ ընկերության լուծարման վերաբերյալ:
Այսօր Արմավիրում բացվել է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար» ցուցահանդեսը, որը Արմավիրի մարզի բնակիչներին ներկայացնելու է ազգային դրամի ու դրամաշրջանառության պատմությունը, ինչպես նաև ԿԲ գործունեությունը:
Կենտրոնական բանկի խորհուրդը մայիսի 8-ի նիստում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերությանը տրամադրել է «ԲՏՖ-ՍՈՅՈՒԶ» («БТФ-СОЮЗ») արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն:
Բաց երկնքի քաղաքականության հայեցակարգի ընդունումից հետո սպասվում էր, որ այս գարնանը եվրոպական բյուջետային ավիաընկերություններ կգան Հայաստան, սակայն առայժմ որևէ փոփոխություն չկա ավիաշուկայում:
Տնտեսական աճի ամենից բարձր տեմպը կունենան Վրաստանը և Բելառուսը։ Իսկ Հայաստանում, Ադբրբեջանում, Մոլդովայում և Ղազախստանում տնտեսական աճի տեմպն ավելի ցածր կլինի, քան նախորդ տարի։
Սպառողների վստահության ցուցանիշը (ՍՎՑ) 2014թ. առաջին եռամսյակում կազմել է 40.8: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը, ընթացիկ պայմանների ցուցանիշը կազմել է 31.5` շուրջ 2 տոկոսային կետով զիջելով նախորդ եռամսյակի արժեքին:
Այսօր՝ մայիսի 13-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը բարձրացել է 0.12%-ով և կազմել ուղիղ 414 դրամ։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 2.1 միլիոն դոլար։ Հիշեցնենք, որ երեկ բորսայում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։
Խորհուրդն արձանագրում է, որ աշխարհաքաղաքական զարգացումների ներքո արտաքին հատվածում դեռևս պահպանվում են անորոշությունները՝ կապված համաշխարհային տնտեսության և գործընկեր երկրների տնտեսական հեռանկարների հետ:
Մաքսային միությանն անդամակցության շրջանակներում այսօր Երևանում տեղի է ունեցել ՀՀ ֆինանսների նախարարի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության ու Վրաստանի մաքսային ծառայությունների ղեկավարների հետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ապրանքների տարանցիկ ձևակերպումների առանձնահատկությունները:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտարարել է, թե ինչպես կարելի է տատիկների և պապիկների թոշակները բարձրացնել:
«Ես լավատես եմ և, կարծում եմ, ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հարաբերությունները ՌԴ-ի հետ կկարգավորվեն»,- ասաց Ճշմարիտյանը:
Վերջերս հայտարարվեց Եվրասիական տնտեսական միության պայմանագրի կնքման ամսաթիվը՝ մայիսի 29: Պայմանագիրը ստորագրելու են Մաքսային միության անդամներ Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը, ինչպես նաև նրանց կմիանա Ղրղզստանը: Հայաստանն այդ օրը կստորագրի փաստաթուղթը, թե ոչ, դեռ պարզ չէ:
Նախագահների ներկայությամբ ստորագրվել է «Նախնական վարձակալության պայմանագիր «Երևան մոլի» և «Կարֆուր» ընկերության միջև»: Երկու երկրների ղեկավարներն այցելել են նաև հիշյալ առևտրային կենտրոնի տարածքում տեղակայված ֆրանսիական «Օրանժ» ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոն:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում այսօր Երևանում կազմակերպվել են գործարարների կլոր սեղանի քննարկումներ, որոնցից մեկը նվիրված էր առևտրի և ծառայության, մյուսը՝ ենթակառուցվածքների և սարքավորումների ոլորտներին:
Քառյակը հիմնավորապես մասնատվել է: Սա են վկայում երեկ Ազգային ժողովի արտահերթ նիստում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագծի շուրջ քննարկումների արդյունքները: Կառավարության նոր առաջարկները, մասամբ, բայց ընդունելի են ՀՅԴ-ի համար, ՀԱԿ-ը շարունակում է դեմ լինել, ԲՀԿ-ն դեռ չի կողմնորոշվել, իսկ «Ժառանգությունը» գերադասեց լռել և տեսակետ չարտահայտել:
Եվրասիական զարգացման բանկը հրապարակել է «ԱՊՀՄակրոմոնիտորինգ» զեկույցը, որտեղ խոսվում է տարածաշրջանի, այդ թվում նաև՝ Հայաստանի տնտեսության հեռանկարների մասին։
Կենտրոնական բանկի նախագահի մայիսի 7-ի որոշումով գրանցվել է «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ «Ավան» մասնաճյուղի գործունեության դադարեցումը:
Այսօր՝ մայիսի 12-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Դոլարն առաջարկվել է 413.75 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 413 դրամը։
««Չինաստան–Եվրասիա» էքսպոն նոր կյանք է տալիս Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտուն, ինչը նոր հնարավորություններ է ստեղծում Սինցզյանի անդրսահմանային զարգացման և այլ երկրների հետ համագործակցության համար», – հայտարարել է Վեյոխուան։
Կենտրոնական բանկի նախագահի մայիսի 6-ի որոշումով գրանցվել են «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ «Բաղրամյան», «Սեբաստիա», «Տիգրան Մեծ» և «Դավթաշեն» մասնաճյուղերը:
Եվրասիական մաքսային միությանը Հայաստանի ինտեգրումը բացառիկ հնարավորություններ է ստեղծում նաև Եվրոպական ներդրողների համար՝ օգտագործելով Հայաստանի տնտեսական տարածքն ավելի հեշտացված կարգով դուրս գալ դեպի Եվրասիական շուկա…
«Կառավարությունն առաջիկայում ԱԺ ներկայացնելու է իր ծրագիրը, դրա շրջանակներում ավելի պարզ կլինի, թե ինչ քաղաքականություն է պատրաստվում վարել կառավարությունը սոցիալական, տնտեսական ոլորտներում»,- նկատեց Ա.Ասատրյանը:
Հակոբյանը կրկնեց նախկինում արտահայտված միտքը, որ կարող էին կենսաթոշակները բարձրացնել ու դրանով հասարակության «աչքը մտնել», բայց չեն անում, որովհետև պետք է համակարգայիկն բարեփոխում:
«Ռեֆորմների հայր կոչվելու համար մեր ժողովուրդը շատ բարձր գին է վճարում»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում կուտակայինի մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Կառավարությունն իրեն նորից պահում է որպես մի բռնի կառույց, որը սեփականացրել է մեր` սեփականատերերիս տնօրինման իրավունքը»,- ասաց Զուրաբյանը` ՀՀ կառվարությանը համեմատելով հորդաների հետ, որ թալանում են ժողովրդին, հետո կանչում իրենց մոտ` թալանը վերադարձնելու համար:
Կառավարության նախաձեռնությամբ այսօր հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստում շարունակվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագծի քննարկումը: