«Դոմինո Վիդեո Փրոդաքշն» ընկերության նախկին համահիմնադիր, հաղորդավար Արամ Հարությունյանը դիմել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին (ՏՄՊՊՀ)՝ հայտնելով, որ 2009 թվականին իր, Ֆրանսիայի քաղաքացի Սևակ Սերոբյանի և Աշոտ Առաքելյանի կողմից ստեղծվել է «Դոմինո Վիդեո Փրոդաքշն» ընկերությունը՝ համապատասխանաբար 34, 33 և 33 տոկոս բաժնեմասերով:
Համակարգչային տեխնիկայի իրացմամբ զբաղվող «Այ թի մաստեր» «Nout.am» և ընկերությունները սպառողներին մոլորեցնելու համար տուգանվեցին օրենքի ողջ խստությամբ:
Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Մարկետինգի հայկական ասոցիացիայի նախագահ Արամ Նավասարդյանը` նշելով, որ հայաստանյան առաջատար կայքերի գովազդային տեղերը հիմնանում զբաղված են:
ՀՀ կառավարության կողմից սուբսիդավորվող պարարտանյութի և դիզվառելիքի ծրագրերով առավել շատ խախտումներ և չարաշահումներ են հայտնաբերվել Արարատի մարզում:
ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունը 2012 թ-ին ստուգումներ է իրականացրել Պետական առողջապահական գործակալությունում (ՊԱԳ), թե պետպատվերի շրջանակում հիվանդանոցներին հատկացված միջոցներն ինչպես են ծախսվել:
ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունն այսուհետ հանրության առջև հանդես է գալու «առավել թափանցիկ»: Նման հավաստիացում այսօր լրագրողների հետ հանդիպմանն արեց տեսչության պետ Սոնա Ղարիբյանը:
Սա ամենևին չափազանցություն չէ: Հայաստանի բնակիչների ճնշող մեծամասնության դեպքում՝ հնարավոր չէ ապրել և միաժամանակ մտածել բնակարան ունենալու մասին:
ԿԲ նախագահն ասաց, որ Ռուսաստանում վերահսկողությունն ու կարգավորումն առանձնացրին, բայց հետո հրաժարվեցին։ Սա էլ է սուտ։
Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման երկրորդ փուլի իրականացման համար Եվրոպական ներդրումային բանկը ՀՀ կառավարությանը կհատկացնի 5 մլն եվրո գումարի չափով վարկ:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, ով խորհրդարանում Վերահսկիչ պալատի (ՎՊ) 2012թ. տարեկան հաշվետվության հարակից զեկուցմամբ էր հանդես գալիս, մի քանի հարց ուղղեց:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հունիսի 17-ին, արտարժույթի առքուվաճառքի գործարքներ տեղի չեն ունեցել։ Դոլարն առաջարկվել է 413.45 դրամ փոխարժեքով, սակայն պահանջարկը չի գերազանցել 412.25 դրամը։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության կողմից իրականացված դիտարկումների արդյունքում պարզվել է, որ 2013 թ.-ի մայիսի 10-ից մինչ օրս կաթնամերքը թանկացել է 8-12 %-ով
Հունիսի 19-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում կկայանա հայ-ռուսական բիզնես ֆորում՝ Երևան-Պերմ, որի ընթացքում ներկայացվելու են հայ-ռուսական համագործակցության տարբեր ոլորտներ՝ շինարարություն, սննդարդյունաբերություն, բժշկական և հյուրանոցային ծառայություններ, սարքաշինություն, քիմիա, աուդիտ և խորհրդատվություն և այլն։
Կենտրոնում 70քմ մակերեսով միջին բնակարան ձեռք բերելու համար երկու հոգանոց ընտանիքը պետք է խնայի մոտ 9 տարի՝ բավարար գումար կուտակելու համար։ Սա այն դեպքում, երբ ընտանիքի երկու չափահաս անդամները աշխատում են, ստանում են միջինը 142 հազար դրամ աշխատավարձ և իրենց ողջ եկամուտը կուտակում են՝ տուն գնելու համար։
Իմ գլխավոր խորհուրդը հետևյալն է՝ պատրաստ եղեք օգնություն ընդունելու: Մի´ հավատացեք, որ դուք ամեն ինչ կարող եք ինքներդ անել
Ամերիկյան «Forbes» ամսագիրը հրապարակել է Twitter-ի և Square-ի հիմնադիր Ջեկ Դորսիի բիզնես կանոնները:
Եթե դուք հաճախորդին դժբախտ դարձնեք, նա դրա մասին կպատմի ոչ թե 5, այլ 5000 հոգու:
Ներկայումս կաթի գինը բարձր է՝ 140-160 դրամ/լիտր, և 10 դրամ նվազելու դեմ գյուղացիների բողոքներն, ըստ Գիգոյանի, անտեղի են:
Հայաստանում գործող բանկերը խուսափում են վարկ տրամադրել Տեղեկատվական տեխնոլոգիաների և Ինովացիոն ոլորտի ընկերություններին: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն Վահան Հովսեփյանը:
Շաբաթական կտրվածքով դրամային վարկավորման ծավալը նվազել է 5.1 միլիարդ դրամով կամ 14.4%-ով, իսկ դոլարային վարկավորման ծավալներն աճել են 10.1 միլիոն դոլարով կամ 22%-ով։
Վաշինգտոնաբնակ միջազգայնագետ Արմեն Խարազյանի կարծիքով՝ ամերիկյան ընկերության մուտքը Հայաստանի էներգետիկ ոլորտ մասնակի հավասարակշռող ազդեցություն կունենա
Հունիսի 10-14-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 74,545,440 ԱՄՆ դոլար 411.40 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 85,768,940 ԱՄՆ դոլար 412.95 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«Տարածաշրանային խնդիրների առումով ՀՀ-ն հետաքրքրություն է ներկայացնում թե´ Արևմուտքի, թե´ Հյուսիսի համար: Այս հզոր երկրներից յուրաքանչյուրը փորձում է մեր երկիրը դեպի իր կողմը գրավել, և դրանով պայմանավորված է յուրաքանչյուրի քայլը, այդ թվում նաև «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում կրկին ընդգրկելը»:
Ընդհանրապես, ծառայության աշխատանքն այս տարվա ընթացքում կարելի է բնորոշել որպես «ընդհատակյա»: Բացի պատվիրված ստուգումներից ու բացահայտումներից, ՍԱՊԾ-ն որևէ այլ առումով մինչ այս աչքի չի ընկել:
«Արմավիայի» տնօրենը պնդում է` ամեն օր աշխատավարձ տալիս ենք, իսկ աշխատակիցներն էլ հակառակն են ասում
«Մարս» գործարանի տարածքում ազատ տնտեսական գոտու բացումը պետք է տեղի ունենար դեռ անցած տարի հոկտեմբեր-նոյեմբերին: Արդեն անցել է 7-8 ամիս, սակայն ազատ տնտեսական գոտու գաղափարը դեռևս կյանքի չի կոչվել:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատուկ կարևորագույն գործերով ՀԿԳ վարչությունում ՀՀ Արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից անձնական շահագրգռվածությունից ելնելով իրենց պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու և ծառայողական պարտականությունները չկատարելու դեպքի առիթով, հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ Քր օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասով: Կատարվում է նախաքննություն:
Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնեց բանկի վարչության նախագահ և գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը, անցած տարի ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ֆինանսական հիմնական ցուցանիշներով արձանագրել է աճի բարձր տեմպեր՝ ամրապնդելով իր դիրքերը Հայաստանի բանկերի առաջին տասնյակում:
Երեկվա համեմատ ամերիկյան արժույթը թանկացել է 0.36%-ով կամ շուրջ 1.5 դրամով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 3 միլիոն 500 հազար դոլար։
ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հունիսի 14-ին ընդունել է Գերմանական զարգացման բանկի` KfW-ի տարածաշրջանային տնօրեն Լարս Օերմանին: