Ինչպես տեղեկացրել էինք, ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն է տվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի նախագծին, որով կարգավորվում են ՏՏ ոլորտի պետական աջակցության հիմնական սկզբունքները և աջակցության համակարգի ձևավորման և կիրառման հետ կապված հարաբերությունները:
Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի կալորիկանությունը համապատասխանում է ստանդարտներին և պայմանագրում ամրագրված չափանիշներին: Նման պնդում այսօր մի խումբ լրագրողների հետ զրույցում արեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը՝ մեկնաբանելով օրերս իրականացված փորձարկումները և ՀՀ-ում Վրաստանում սպառվող գազի որակի համեմատությունը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է մաքսային համագործակցության հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Վլադիմիր Գոշինին:
Ըստ նախարարի՝ ոչ ավելի, քան 3 տարի ժամկետով շահութահարկը կսահմանվի 0%, եկամտահարկը ֆիքսված 10%: Նախատեսվում է, որ օրինագիծը կգործի մինչև 2020 թ.: Վ.Ավանեսյանը նշեց, որ այս նախաձեռնության արդյունքում ակնկալում են, որ առաջիկա 3-5 տարիների ընթացքում տարեկան 40-60 ընկերություններ կստեղծվեն, որոնք մտավոր սեփականության ոլորտի ապրանքներ կստեղծեն:
«Որոտանի ՀԷԿ-ի միջոցով նաև վճարվել են «Նաիրիտի» աշխատողների աշխատավարձերը: Այսինքն` կառավարությունը դրանով հնարավորություն է ունեցել օպերատիվ խնդիրներ լուծել»:
Հեռուստատեսությունների դժբախտությունների պատճառն ալկոհոլի գովազդը չէ։ Այդ գովազդը պարզապես փրկօղակ է` դժվարությունները հաղթահարելու համար։ Թեպետ խիստ կասկածելի է, որ դա կլուծի հեռուստաընկերությունների խնդիրները։
«Պարտադիր կուտակային համակարգի հետ կապված գիտեք, որ վճարումները կատարում են: Մենք ունենք նաև գործատուներ, որոնք դեռ սպասողական վիճակում են, կարծում եմ՝ դրանով է պայմանավորված»,- ի պատասխան ասաց նախարարը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի ղեկավար, հիմնական զեկուցող Արմեն Եղիազարյանից հետաքրքրվեց, թե ինչու է ներկայացված նախագիծը տրասպորտի գների բարձրացում նախատեսում:
ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանի՝ Տոնուսի Աշոտի կողմից խաբված քաղաքացիները երեկ վաղ առավոտյան հավաքվել էին նախագահական առանձնատան մոտ՝ իրենց խնդիրների մասին Սերժ Սարգսյանին տեղեկացնելու:
Ծրագրի շրջանակում մշակվել է «ԱՆԻ ՊԱՍ» համակարգը, որը հնարավորություն է տալիս մուտքագրել և վերլուծել կենդանու և դրա առողջության վերաբերյալ տեղեկությունները և պահպանել դրանք: Մշակվել են համակարգից օգտվելու ուղեցույցը, տվյալների գրանցման մատյանները, միասնական ձեռնարկը: «ԱՆԻ ՊԱՍ» համակարգ է մուտքագրվել մարզի կենդանիների ամբողջ գլխաքանակը, ընդամենը 23 հազար 98 գլուխ:
2008 թվականին ստանձնելով Հայաստանի երկաթուղու կառավարումը՝ ՀԿԵ-ն պարտավորվել է երկրի երկաթուղային համակարգի զարգացմանն ու արդիականացմանը 2008-2038 թթ-ին ուղղել 174 մլրդ 559,9 մլն դրամ:
«Ազնվորեն, ես չեմ կարծում, որ պետք է դիրքորոշում հայտնեմ այդ հարցի շուրջ: Դեռ պահը չէ այդ մասին մտածելու, քանի որ Մաքսային միության հետ Հայաստանի բանակցությունները դեռ շարունակվում են, պետք է պայմանավորվածությունները վերջնական տեսքի գան, ՀՀ-ն հստակ իմանա, թե ինչ հանձնառություններ է ստանձնելու և պարզ կլինի՝ կարո՞ղ է «պատուհանի» դեր ստանձնել, թե՞ ոչ»,-
Օրերս ՀՀ ֆինանսների նախարարության շենքի դիմաց «Դեմ եմ» նախաձեռնությունն ակցիա իրականացրեց՝ պահանջելով հանդիպում նախարար Դավիթ Սարգսյանի հետ: Սակայն նախարար Դավիթ Սարգսյանն այդպես էլ չէր իջել հանդիպելու նախաձեռնության անդամներին, ինչի արդյունքում ցուցարարները փակել էին փողոցը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մնացական Մնացականյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասպանի ժամանակ հետաքրքրվեց, թե ի՞նչ վիճակում է այժմ գտնվում Հյուսիս–Հարավ ավտոճանապարհի շինարարությունը, արդյոք կա՞ն ավարտին մոտեցած հատվածներ: Ի պատասխան Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ասաց, թե զարմացած է՝ կարևորագույն աշխատանքների վրա դահլիճում ստվեր են նետում:
Եվրամիության հետ հարաբերություններում Հայաստանը և Ուկրաինան համեմատելի չեն: Այսօր նման հայտարարություն արեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան՝ «ԵՄ-ՀՀ համագործակցություն. Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներկայացում» թեմայով համաժողովից առաջ պատասխանելով լրագրողների հարցերին:
Յունիբանկի ֆեյսբուքյան էջում 2014թ.-ի մարտի 12-ին կմեկնարկի կանանց տոնական միամսյակին նվիրված նոր ֆոտոմրցույթ` «Կնոջ առեղծվածը»:
«Սրանով ԵՄ-ն վերահահաստատում է ԵՄ հանձնառությունը ՀՀ-ի սոցիալ-տնտեսական զարգացման համար և ցանկանում եմ ցրել այն բոլոր մտահոգությունները, որ ԵՄ-ն դադարել է աջացութուն ցուցաբերել Հայաստանին»,- հայտարարեց ԵՄ դեսպանը:
Օրակարգի առաջին հարցով ներկայացվել է խորհրդի նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը: Այնուհետև քննարկվել են ՀՀ պետական գնումների համակարգին առնչվող հարցերը և դրամաշնորհային ծրագրերով ԱԱՀ-ով հարկման ժամանակ առաջացող խնդիրները:
Հայաստանում ավոտմաքսազերծման գործընթացն այսօր իրականացվում է 30 րոպեում, իսկ մաքսային ձևակերպումներից մինչև հաշվառում` 1 ժամում: Այս մասին ավտոմաքսատանը լրագրողների հետ հանդիպմանը նշել է ՊԵԿ ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան պետ Բաբկեն Ղազարյանը` ներկայացնելով միջազգային չափանիշներով վերանորոգված սպասարկման սրահը, որը նպաստում է առավել թափանցիկ աշխատաոճին:
Սլավոնական համալսարանի բակում նրանց հետ զրուցում է բուհի ռեկտոր Արմեն Դարբինյանը։ Նա կողմ է կուտակայինին և ասում է, որ պետք է ոչ թե գաղափարներին դեմ գնալ, այլ տեխնիկապես ուսումնասիրել օրենքը՝ «դուք եք մեր երկրի ապագան, ձեզ համար է արվում»։
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Տիմուր Սուլեյմենովին, ով համակարգում է կառույցի տնտեսական և ֆինանսական քաղաքականության հարցերը:
Ուկրաինական իրադարձությունների հետևանքով Ռուսաստանի դեմ կիրառվելիք պատժամիջոցների դեպքում ամենավատատեսական սցենարը եթե դիտարկենք, ապա դա համաշխարհային ճգնաժամի կրկնության վտանգն է: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց տնտեսագետ Սամվել Ավագյանը:
Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է «Անասնագլխաքանակի համատարած հաշվառման հանրագումարները» 2014 թ-ի հունվարի 1-ի դրությամբ, որում ներկայացված են գլխաքանակի աճի ցուցանիշների 2 տարբեր տվյալներ՝ հաշվառման ընդհանուր արդյունքների և ճշգրտումների: Ըստ այդմ՝ հաշվառման արդյունքում պարզվել
Երեկ Մոսկվայի արբիտրաժային դատարանում կայացվել է հերթական վճիռը «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության դեմ: Ըստ ռուսական РАПСИ գործակալության՝ դատարանը բավարարել է «Նաիրիտից» 25.183 մլն դոլար բռնագանձելու վերաբերյալ Միջպետական բանկի հայցը։
Հայաստանում ներկայիս օրակարգային ամենագլխավոր հարցերից մեկը, թերևս, կենսաթոշակային բարեփոխումների թեման է, որի շուրջ, սակայն, եթերում բանավեճերի, կողմերի կարծիքների բախումների չենք հանդիպի:
Ճգնաժամն էր մեղավոր։ Այս խոսքը մի ժամանակ շատ տարածված էր Հայաստանում։ Ավելի կոնկրետ` 2009-2010 թվականներին բոլորն իրենց տնտեսական ու անգամ անձնական անհաջողությունները վերագրում էին համաշխարհային տնտեսական ճգնաժամին։
Այսօր՝ մարտի 11-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 414.8 դրամ։ Երեկվա համեմատ դոլարի գինը գրեթ չի փոխվել՝ 0,01%-ով կամ 0.02 դրամով։
Մեր՝ նախաձեռնողների նպատակները միանգամայն բարի են։ Մենք փորձել ենք լուծումներ գտնել այն իրավիճակների համար, որում գտնվում է մեր հեռուստաընկերությունը։ Հիմնական նպատակը, ինչպես նշել է հիմնական զեկուցող պարոն Ֆարմանյանը, այն է, որպեսզի աջակցենք մեր հեռուստաընկերություններին, լրացուցիչ ֆինանսական միջոցներ ստանալու և սեփական ֆինանսական ինքնաբավությունը որոշակի առումով ապահովելու համար, այլ նպատակ մենք չունենք:
Քաղաքակիրթ երկրներում մշտապես իրականացվում են տարատեսակ մոնիթորինգներ, որոնք նպատակ ունեն ցույց տալու այս կամ այն երկրի իրական տնտեսական, հասարակական և քաղաքական ձեռքբերումները կամ ձախողումները: Միջազգային ոչ կառավարական Համաշխարհային Արդարադատության նախագիծ կազմակերպությունը դեռևս 2010 թվականից իրականացնում է բազմապրոֆիլ հետազոտություն:
«Հայաստանը և Սերբիան ապացուցել են, որ գիտեն, թե ինչպես օգտակար լինել միմյանց, բայց առևտրային և տնտեսական հարաբերությունները հեռու են առկա ներուժը ողջ ծավալով իրականացնելուց և կարիք կա դրանք խթանելու: