Այսօր Արմավիրի մարզի Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտագնա նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Եթե դատարանը չի պաշտպանում պետության շահերը, հազիվ թե նա պաշտպանի մանր բաժնետերերի իրավունքները:
«Չեմ հասցրել ճշտել, կճշտեմ կասեմ»,- վստահեցրեց նախարարը:
«Ավիա-Սերվիս» ընկերությունը երեկ փոխանցել է գումարներն «Արմավիա»-ին:
«Խոսքը չարաշահումների մասին է, ասենք տղերք ջան լավ եք արել, հաջողություն ձե՞զ, ես համամիտ չեմ սրան»,- ասում է Վարդան Այվազյանը:
«Շինարարության ոլորտում ատկատ կա… Բայց ստուգումներով շատ ավելի քիչ ենք տեսնում հիմա: Ավելի նուրբ ձևով են հիմա գումարները քաշում պետական բյուջեից, հասկանում եք»,- ասում է Իշխան Զաքարյանը
«Նախ ողջունում եմ, որ ձեր 6-ամյա աշխատանքի շնորհիվ հասել եք այն արդյունքի, որը կարելի է հրաշք անվանել»,- ասում է Լևոն Զուրաբյանը:
Ըստ Ա. Մովսիսյանի՝ «Նաիրիտի» ամբողջ պարտքը, այդ թվում Միջպետական բանկին ունեցածը, կազմում է մոտ 100 մլն դոլար: Մինչդեռ միայն Միջպետական բանկին «Նաիրիտը» պարտք է մոտ 170 մլն դոլար գումար:
ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին հասցեագրված նամակում Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հապին, թեպետ դիվանագիտորեն, սակայն բավականին թափանցիկ ակնարկել է, որ ՀԲ-ն չի հավատում ՎՊ տվյալներին։
Երեկվա համեմատ ամերիկյան արժույթը թանկացել է 0.41%-ով կամ շուրջ 1.68 դրամով։
Իշխան Զաքարյանը քաղաքապետարանի մասով արձանագրված խախտումների առնչությամբ ասաց, որ վերջինս ՎՊ արձանագրությունների հետ կապված իր համաձայնությունը տվել է, ու իրենց կողմից հայտնաբերված խախտումների մեծ մասը շտկել:
Ազգային Ժողովում այսօր քննարկման դրվեց Վերահսկիչ Պալատի 2012 թվականի հաշվետվությունը, ըոտ որի` խախտումներ են արձանագրվել նաև տնտեսական մրցակցության պետական պաշտպանության ոլորտում:
Կարկուտը լուրջ խնդիրներ է ստեղծել Արմավիրի մարզի բնակչության տրամադրությունների մեջ։ Կառավարության արտագնա նիստում այսօր նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը
«Կանխամտածված սպանություն չեն գործել հաշմանդամների նկատմամբ, անկանխամտածված սպանություն էր, պատահական»,- ասում է Տիգրան Ուրիխանյանը
«Անկեղծ ընդունո՞ւմ են, որ յուրացրել են, և եթե չբռնեին՝ էլի կյուրացնեին, կտանեին տո՞ւն»,- Իշխան Զաքարյանին հարցրել է Հովիկ Աբրահամյանը
Որոտանի ՀԷԿ-ի հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում ամերիկյան «Կոնտուր գլոբալ» ընկերությունը , նաև ուկրաինական, ռուսական, եվրոպական ընկերություններ։
ՀՀ էկոնոմիկայի նախարության արտաբյուջետային միջոցների հաշվին ձեռք բերված 2 բիո զուգարանները մինչ օրս չեն շահագործվում, որի հետևանքով կատարված 100,000.0 հազ. դրամի ծախսը անարդյունավետ է
Քիչ առաջ Ազգային Ժողովը 66 կողմ, 36 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց 2012թ․պետբյուջեի կատարողականը։
Մեր տեղեկություններով՝ դատարանում պարտությունից հետո Սեյրան Պողոսյանը մեկուսացել է «ՍՊՍ Սիգարոնից» և պայքարի հարթակը թողել է եղբորը` Սեմյոն Պողոսյանին:
«ՀՀ իշխանությունները տեղյակ են եղել դրա մասին, կամ այն մարդիկ, ովքեր պատասխանատու են՝ ֆինանսական վերահսկող մարմինները կամ ազգային անվտանգությունը»,- ասում է Վահագն Խաչատրյանը
«Ես ընդհանրապես մեծ ռիսկ եմ գնահատում, որ ինչ-որ մեկը նման գործողություն անի, ով ուզում է լինի, որովհետև դա չի կարող այդպես թաքնված մնալ»
«Հուլիսի 1-ից մենք ձեզ հետ միասին ավելացնելու ենք նվազագույն աշխատավարձը 30 տոկոսով, իսկ հաջորդ տարվա հունվարի 1-ից աշխատավարձերի բարձրացումը վերաբերելու է բոլոր ոլորտներին, և այն տեղի է ունենալու համակարգված ձևով»,- ասել է վարչապետը
«Հիմա ասեմ՝ կասեք՝ մի ամիս շուտ ա ասել, մի ամիս ուշ ա ասել»,- ասել է Արմեն Մովսիսյանը
Երեկվա համեմատ ամերիկյան արժույթը թանկացել է 0.24%-ով կամ շուրջ մեկ դրամով։
ՀՀ կառավարության գործունեության վերաբերյալ ԲՀԿ գնահատականը մնացել է անփոփոխ: Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
Ըստ Տիգրան Սարգսյանի՝ օֆշորային գոտում իրեն վարկաբեկելու համար իր անվամբ ընկերություն կարող էին գրանցել առանց իր գիտության և թույլտվության
«Նիկոլա Ինթերնեյշնլ, Արմենիա» ՍՊԸ-ն անցած տարի պայմանագիր էր ստորագրել Եգիպտոսի «EL Shorbagy» ընկերության հետ՝ 116,640 կգ թարմ ձիթապտուղ ներմուծելու մասին, որը նախատեսվում էր 1 տարվա ընթացքում վերամշակել և արտահանել կրկին Եգիպտոս:
Հրանտ Բագրատյանի «դրական վերաբերմունքը բյուջեի հանդեպ դժբախտաբար սպառվում է»
«Արմավիա»-ի գրասենյակից հայտնել են, որ «առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում» սպասում են, որ իրենց ունեցած պարտքերը կմարի նաև «Ավիա-Սերվիս» ընկերությունը:
Հունիսի 12-ին ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն ստորագրեցին ֆինանսավորման համաձայնագիր, ըստ որի Ֆրանսիական զարգացման գործակալությունը ՀՀ կառավարությանը կտրամադրի 500 հազար եվրո դրամաշնորհ մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը նախապատրաստելու նպատակով: