ՀՀ ԿԲ հունիս ամսվա տեղեկագրի համաձայն՝ Հայաստանում դոլարայնացման մակարդակը այս տարվա հունիսին՝ մայիսի համեմատ, փոքր ինչ նվազել է։
Հուլիսի 28-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 39.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 39.1 մլն ԱՄՆ դոլար:
Օգոստոսի 8-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն այցելել է Տող գյուղում տեղակայված «հավատք և ժառանգություն» խորագիրը կրող ճամբար, որը կազմակերպվել է «Երկիր և մշակույթ» ու «Արցախակերտում» հասարակական կազմակերպությունների կողմից՝ վարչապետի հովանու ներքո:
Օգոստոսի 4-8-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 85,772,389 դոլար 408.32 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 91,551,345 ԱՄՆ դոլար 409.62 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
2014 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից Վրաստան է այցելել շուրջ 486.5 հազար զբոսաշրջիկ:
Փոխվարչապետը բարձր գնահատեց ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությունը, դրանում ընդգծելով նաեւ Ժան Միշել Հափիի անձնական ներդրումը: Նա շնորհակալություն հայտնեց ՀԲ-ի օժանդակության համար`միաժամանակ ընդգծելով գրասենյակի աջակցությամբ իրականացվող ծրագրերի արդյունավետությունը եւ ՀՀ կառավարության համար դրանց առաջնահերթությունը:
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշի համայնքապատկան հողատարածքներ եւ տեղում ծանոթացել իրականացված աշխատանքներին:
Այսօր՝ օգոստոսի 8-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքն այսօր կազմել է 413.31 դրամ։
Հաշվապահական փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է` նման ընկերությունների գործելաոճը պարբերական բնույթ է կրել. առաքվող-տեղափոխվող ապրաքնների գրանցման գրքի միևնույն էջի և տողի համարով, տարբեր մեքենաների վրա դուրս են գրվել տարբեր քանակների և արժողության ապրանքների տեղափոխման բեռնագրեր, որոնցից սակայն ընդամենը մեկն է հաշվապահորեն ձևակերպվել, որպես կանոն` գումարով ամենափոքրը:
«Իմ անձնական տեսակետը հետևյալն է. ԱՄՆ-ի դեսպանատան կողմից զուսպ չէ նման բան ասելը: Այս պահին երկու գերհզորներ չգիտես ինչի վերաբերյալ ահավոր հարվածում են իրար:
Կարող է շեշտակի փոփոխություններ չլինեն՝ կախված՝ ինչպես է զարգանալու իրավիճակը, բայց որ ազդեցություն կլինի, դա միանշանակ է:
ՀՀ կառավարությունը այսօր հավանություն է տվել Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման նախնական ծրագրին:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» և ևս երեք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունումը պայմանավորված է միջազգային կազմակերպությունների կողմից ՀՀ-ին առաջարկվող զարգացման քաղաքականության գործառնության (DPO) ծրագրային փաստաթղթով և տեխնիկական առաջարկություններով:
Ի՞նչ է իրականում կատարվում բջջային կապի շուկայում։ Ով ավելի շատ բաժանորդներ ունի, ով է աշխատում շահույթով, ով՝ վնասով, որքան գումար են ծախսում նրանք գովազդի վրա…
«Այսօր ձեր առջև ծառացած են մրցունակության, աշխատանքի և ծառայությունների որակի բարձրացման, շինարարության ֆինանսավորման նոր եղանակների զարգացման և ներդրման խնդիրները: Եկեք միավորենք մեր ջանքերն այդ ուղղությամբ՝ հանուն մեր երկրի ու ժողովրդի բարեկեցության: Վստահ եմ, որ դուք արժանապատվորեն կկատարեք ձեր առաքելությունը»,- դիմելով ներկաներին՝ ասել է Հայաստանի վարչապետը:
01.08.2014թ. դրությամբ Յունիբանկի ծառայություններից օգտվող հաճախորդների թիվը գերազանցել է 250 հազարը` նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ աճելով ավելի քան 45%-ով:
Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության աշխատանքի արդյունքում տնտեսվարողների շրջանառության ծավալները շուրջ 50%- աճ է արձանագրվել:
Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նախ համառոտ ամփոփել է երկրի տնտեսության զարգացման 2014թ. անցած 7 ամսվա արդյունքը՝ նշելով, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը եղել է 3.4 տոկոս:
Հայաստանին «հարկային ճգնաժամ» է սպառնում: 2014թ. առաջին կիսամյակում խոշոր հարկատուներից հավաքագրված հարկերը մոտ 21 միլիարդ դրամով քիչ են եղել նախատեսվածից:
Ինչպես տեղեկացրել էինք, 2014 թվականի առաջին 6 ամիսների տվյալներով՝ ՀՀ բեռնափոխադրումների ծավալը անկում է ապրել 16.9%-ով և կազմել 4388.9 հազար տոննա։ Ամենից շատ՝ 28.5 տոկոսով նվազել է ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալը և կազմել 2161.7 հազար տոննա։
Այսօր՝ օգոստոսի 6-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Դոլարն առաջարկվել է 411 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 410.55 դրամը։
Մենք ներդնելու ենք մոտ $ 320 մլն: Ծրագրի մեկնարկից կկարողանանք ապահովել մոտ 1500 աշխատատեղ շինարարության ամենաակտիվ շրջանում
Ռուսաստանի նկատմամբ արևմտյան գերտերությունների կողմից սահմանվող պատժամիջոցներն ու սանկցիաները շատ վատ ազդեցություն կունենան Հայաստանի տնտեսության վրա: 168.am-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Ֆերմերային շարժում» հ/կ նախագահ Սարգիս Սեդրակյանը:
Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ և Եվրամիության կողմից պատժամիջոցների ընդլայնումը, «Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի» տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանի կանխատեսումներով, ծանր հարված կհասցնեն Հայաստանի տնտեսությանը: «Հայաստանի ամբողջ տնտեսությունը կախված է Ռուսաստանից:
Վահրամ Գուրողլյանի խոսքով՝ մաքսային կանոնների խախտման նաև նոր միտում է նկատվել. «Ակտիվացել են մաքսազերծումից խուսափած մեքենաների ներկրման փորձերը, որոնք, սակայն, կանխվել են վարչության աշխատակիցների կողմից»: ՆՀՎ պետը վստահեցնում է` համակարգի արդիականացմամբ և հսկողական մեխանիզմների անընդհատ կատարելագործմամբ առաջիկայում նույնպես զգալիորեն կբարձրացվի իրավախախատումների բացահայտման մակարդակը:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ՀՀ կառավարությանը և բիզնես կառույցներին ուղղված իր հայտարարությունն ուղարկել էր ՀՀ ԱԳՆ:
Ծրագրի նպատակն է բարելավել արոտավայրերի և անասնապահական համակարգերի արտադրողականությունն ու շարունակական պահպանումը նպատակային համայնքներում, ինչպես նաև ավելացնել ընտրված անասնապահական և բարձրարժեք ագրոպարենային արժեշղթաների արտադրանքի շուկայահանումը:
Հայաստանի մանրածախ առևտրաշրջանառության ոլորտում խոշորացման պրոցեսը շարունակվում է։ Առևտուրը գնալով կենտրոնանում է խանութներում ու սուպերմարկետներում՝ ի հաշիվ մանր կրպակների ու շուկաների։ Այս մասին են վկայում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները։
Շինարարության ընդհանուր ծավալն առաջին կիսամյակում կազմել է 125.8 միլիարդ դրամ։ Այդ գումարի կեսը՝ 62.9 միլիարդը, բաժին է ընկնում կազմակերպություններին, որոնք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շինարարության ծավալն ավելացրել են 3.4%-ով։
Օգոստոսի 04-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52038153 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: