Սա գողություն է: Իմ աներն ու զոքանչը սփյուռքից են, գովազդը տեսել էին, տարիներ առաջ պայմանագիր են կնքել ընկերության հետ, որ 2009-ին տեղափոխվեն Հայաստան` իրենց նոր բնակարան: Մինչև անցած տարի դեկտեմբեր խաբել են մեզ` այսօր-վաղը կտանք:
ՊԵԿ հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովում 2012 թ. ընթացքում քննության է առնվել 156 բողոք, որից բավարարվել է 74-ը, մասնակի բավարարվել է 5-ը, մերժվել է 52-ը, կասեցվել է 9-ը, կարճվել` 16-ը:
Ըստ Արծվիկ Մինասյանի՝ արտաքին առևտրաշրջանառության ծավալների նվազման մեջ իր դերակատարումն ունի բնակչության գնողունակության անկումը
Այս տարվա առաջին ամիսներին արտահանման տեմպերի առաջանցիկ աճը ներմուծման համեմատ միջանկյալ դրական երևույթ էր, բայց 2013-ի մայիսը 2012-ի մայիսի համեմատ՝ արտահանման անկումը 14.1%-ով պայմանավորված է մի քանի հանգամանքներով:
Իրանական FARS գործակալությունն անդրադարձել է Հայաստան գազի արտահանման հարցին:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից այսօր հրապարակված ցուցանիշների համաձայն՝ այս տարվա մայիսին սպառողական գներն աճել են 5.2%-ով նախորդ տարվա մայիսի համեմատ, մինչդեռ միջին անվանական աշխատավարձի աճը կազմել է 4.1%: Այսինքն աշխատավարձի աճի միտումները «չեն հասցնում» գնաճի ետևից:
Երևանում տեղի է ունեցել «ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականցում» ծրագրի ղեկավար խորհրդի հերթական նիստը` ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի նախագահությամբ:
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության աճի տեմպերը լավ բան չեն խոստանում. այս տարի հունվար-մայիսին աճը կազմել է ընդամենը 0.2%:
ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա առաջին 5 ամսում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 5.3%-ով։
«Եթե եղել են թերություններ, դրանց գումարները չեն վճարվել, աշխատանքները վերականգնվում են, երբ կվերականգնվեն, գումարները կվճարվեն: Գնումների հետ կապված չարաշահումներ նույնպես չեն եղել»,- ասել է նախարարը
Վարչապետը գործադիրի բոլոր ներկայացուցիչներին հանձնարարել է պատասխանել ՎՊ ներկայացրած մեղադրանքերին` կա´մ հերքել, կա´մ նյութեր ներկայացնել դատախազություն, կա´մ հրապարակավ ընդունել, որ մեղադրանքերը ճիշտ են և կրել պատասխանատվություն:
Այսօր ԱԺ-ում քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Կանանց ձեռներեցությանն աջակցման հատվածի զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը, որի համաձայն՝ կին գործարարներին տրվում են մանր ու միջին բիզնեսի զարգացմանն ուղղված բարելավված ինստիտուցիոնալ կարողություններ, բիզնեսի զարգացման հնարավորություններ:
ՊԵԿ-ից նաև նշեցին, որ վերոհիշյալ մոտեցումը կիրառվում է ոչ միայն Հրազդանի և Չարենցավանի տարածքային հարկային տեսչությունների կողմից, այլև ՊԵԿ-ի բոլոր ստորաբաժանումների:
Վաղը՝ հունիսի 20-ին, ծիրանի մթերումները կսկսվեն Այգեզարդ, Այգեպատ, Նարեկ, Քաղցրաշեն, Ջրահովիտ համայնքներում:
Տնտեսագետ Բագրատ Ասատրյանն առաջարկում է «ՀայՌուսգազարդի» 20% բաժնեմասը, եթե պետությունը կարիք ունի դրանք վաճառելու, ապա վաճառի սեփական ժողովրդին, ոչ թե «Գազպրոմին»:
Հայաստանի կառավարությունը մտադիր է զարգացնել մեր երկրում վերականգնվող էներգիայի արատադրությունը: Այդ նպատակով Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարույթունից KFW բանկի միջոցով 40 մլն եվրոյի վարկ է ակնկալում:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հունիսի 19-ին, ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 409.88 դրամ։
«Այո, ՀՀԿ-ն պետք է շարժվի իր ծրագրերով և գրաֆիկով, քաղաքական առումով, և ես չեմ կարծում, թե մեկը խելոք բան ասի, կուսակցության կողմից հաշվի չի առնվի»,- ասում է Հակոբ Հակոբյանը
Պետական մարմինը չպետք է ծիրանի գին հայտարարի ու դրանով սահմանափակի արտադրողի ու մթերողի միջև շուկայական հարաբերությունները: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց Ագրարագյուղացիական միություն նախագահ Հրաչ Բերբերյանը:
«Գազպրոմը» պետական հիմնարկ է, «ՀայՌուսգազարդի» 20 տոկոսն էլ պետական է ու ստացվում է, որ երկու կառավարությունների միջև է տեղի ունեցել այս պայմանագիրը: Իսկ այն պայմանգրերը, որոնք երկու պետությունների կառավարությունների միջև են ընթանում, տեղավորվում են միջպետական փաստաթղթերի անվան տակ ու պետք է քննարկվեն նաև ԱԺ-ում: Ինչո՞ւ այս փաստաթուղթը չի գալիս ԱԺ»:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ գործարար Ռուբեն Վարդանյանի «համբերության բաժակը» լցվել է այն պահին, երբ «Հետք»-ը հրապարակվել է փաստաթղթեր, ըստ որոնց` օֆշորային գոտում այս մարդիկ ձեռնարկության բաժնետեր են
Ստացվում է, որ Սուքիասյան եղբայրները՝ Սարիբեկ, Խաչատուր և Ռոբերտ Սուքիասյանները, ովքեր միասին տիրապետում են «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ բաժնետոմսերի 52,4 տոկոսին, իրենք իրենց զրկել են մոտ 445 հազար դոլար շահութաբաժնից:
Դատարանին ներկայացված դիմումում նշված պարտավորության չափը կազմում է 6 մլրդ 460 մլն 474 հազ. 792 դրամ (մոտ 15 մլն 757 հազ. դոլար):
«Սխալը հենց սկզբից է եկել, երբեք չէր կարելի «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսեր տալ «Գազպրոմին»՝ գազի գինը պահելու համար»,- ասում է Դավիթ Զադոյանը:
Ի վերջո, 80 տոկոսը ռուսական կողմի ձեռքին է, և այդ առումով 20 տոկոսն էական չէ, բայց խնդիրն այն է, որ հիմնարկն անցնում է Ռուսաստանի ձեռքը: Սա արդեն լուրջ խնդիր է, և այս առումով` դեռ հարց է` սա Ռուսաստանի՞ ճնշման տակ է արվում, թե՞ ավելի շուտ Հայաստանի իշխանություններն են դրա միջոցով ինչ-որ հարցեր լուծում:
« «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերը սեփականության իրավունքով պատկանում են բաժնետերերին և ոչ թե ընկերությանը, իսկ ընկերության բաժնետերերին պատկանող գույքի առնչությամբ որևէ մեկնաբանություն տալը, կարծում եմ, ընկերության համար կոռեկտ չի»,- ասաց Շ.Սարդարյանը:
Սա զիջում չէ, սա ուղղակի խայտառակություն է, որովհետև եթե մի երկիր իր ռազմավարական դաշնակցի հետ հարաբերություններում նման լրաբեր պիտի ունենա, ապա սա պարզապես նշանակում է, որ այդ ռազմավարական գործընկերությունը և բարեկամությունն իսպառ գոյություն չունեն:
ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հունիսի 18-ին ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին:
Քիմիական ապրանքների արտադրությամբ զբաղվող «Քրաուն Քեմիքալ» ընկերությունը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ) է ներկայացրել դիմում՝ հայտնելով, որ մտավոր սեփականության գործակալության կողմից ստացել է «Քրաուն Քեմիքալ» ապրանքային նշանի պետական գրանցումը:
Ուրբաթ օրը՝ հունիսի 14-ին տեղի ունեցած նստաշրջանի համեմատ դոլարն էժանացել է 0.78%-ով կամ 3.22 դրամով։