Նախարարը հայտարարեց, որ ՎՊ ընթացակարգային խախտումների հետ համաձայն են, բաց այդ գործընթացները կանոնակարգվել են, 150 մլն դրամի խնայողություն են ունեցել:
«700 մլրդ դրամի անարդյունավետ ծախսերի հետ կապված ՎՊ գնահատականի հետ ես համամիտ չեմ, այդ ծավալի գնումներ չեն իրականացվում»:
«ՎՊ-ն ասել էր, թե հանրային զուգարանները տեղադրված չեն և չեն աշխատում, բայց ես պետք է ասեմ, որ դրանք տեղադրված են և աշխատում են»,- ասել է էկոնոմիկայի նախարարը:
Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ Աշոտ Գաբրիելյանը դիմել է 168.am-ի խմբագրություն և հայտնել, որ իր աճեցրած բարձրորակ ծիրանը հրաժարվել են մթերել «Արալեզ-ալկո» գինու-կոնյակի գործարանի տարածքում գործող «Արարատի Աբրիկոն» ՍՊԸ-ում:
Սլովակիայում եթե որևէ մի գործարար փորձի օֆշոր փող փոխանցել, հաջորդ օրերին կհայտնվեն տնտեսական քրեական ոստիկանության աշխատակիցները և բացատրություն կպահանջեն, թե ինչ իրավունքով է սլովակյան գումարներից փող փոխանցել: Իմ մտքով երբեք չի անցել 4% տալով օֆշորում՝ խուսափել սլովակյան հարկերից:
Առաջիկա 3 տարիներին ՀՀ կառավարության համար գերակա են լինելու 3 հիմնական ուղղություններ՝
Արժույթի միջազգային հիմնադրամը երկուշաբթի օրը հավանության է արժանացրել Հայաստանին նոր վարկային տրանշի տրամադրումը՝ մոտ 84 միլիոն դոլարի չափով։
Այսօր ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը խոսելով 2012 թ. ՎՊ տարեկան հաշվետվության մասին հայտարարել է. «ՎՊ բացահայտումները թեև վերաբերվում են շինարարության ոլորտին, բայց հաշվետվության մեջ նշված է` քաղաքաշինության ոլորտ: Ճիշտ կլիներ, եթե ՎՊ-ն նշեր, ոչ թե «քաղաքաշինություն» բառը, այլ «շինարարություն»:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հուլիսի 2-ին, արտարժութային գործարքներ տեղի չեն ունեցել։ Դոլարն առաջարկվել է 411.5 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 411.25 դրամը։
Հունիսի 27-28-ը ՊԵԿ պատվիրակությունը, նախագահ Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ, մասնակցել է հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության` Բեռնում կայացած 17-րդ ընդհանուր համագումարին, որն ընթանում էր Շվեյցարիայի դաշնային հարկային մարմնի նախագահությամբ:
ՀՀ Վերահսկիչ պալատի տարեկան զեկույցում տեղ էին գտել Բնապահպանության նախարարությանն առնչվող էական նշանակություն ունեցող խնդիրներ և խախտումներ:
«Ցավոք շինոլորտում խախտումներ և բացթողումներ կան, բայց ՎՊ-ն պետք է հստակեցներ, թե շինարարության ընդհանուր ծավալում խախտումներն ինչքան են կազմել»:
Այս տարվա մայիսին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրներից մուտք է եղել 140 մլն 492.000 դոլար, որն ապրիլի համեմատ ավելի է 6.9%-ով: Գրեթե նույնքան տրանսֆերտների ծավալն աճել է 2013 թ. մայիսին 2012 թ. մայիսի համեմատ:
«ՀայՌուսգազարդի», «Գազպրոմի» և ՀՀ իշխանությունների մասնակցությամբ եռակողմ խաղն աստիճանաբար պարզվում է. խաղաքարտերն ու խաղացողների դեմքերն աստիճանաբար բացվում են։
Միջին ամսական անվանական աշխատավարձը ամենից բարձր շարունակում է մնալ Սյունիքի մարզում։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ այս տարվա ապրիլին այն կազմել է 190 604 դրամ։ Ընդ որում, աշխատավարձի աճի առումով նույնպես Սյունիքն առաջատար է. աշխատավարձն աճել է 16.8%-ով։
ՈՍԿԻ` գնման գին` 15106.94 (-1238.98), բացթողնման գին` 16420.59 (-1346.71), ԱՐԾԱԹ` գնման գին` 231.55 (-24.99), բացթողնման գին` 251.68 (-27.17), ՊԼԱՏԻՆ` գնման գին` 16193.02 (-1008.03), բացթողնման գին` 17601.11 (-1095.68), ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 7953.21 (-533.8), բացթողնման գին` 8644.79 (-580.22):
Չինաստանյան ICBC բանկը առաջին անգամ The Banker վարկանիշով ճանաչվել է ամենահաջողակ բանկը։ Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն։ Մասնավորապես, այն համարվել է ամենահուսալի բանկը՝ սեփական կապիտալի ամենամեծ ծավալի շնորհիվ (մոտ 160.6 միլիարդ դոլար)։
«ՏաԹևեր» ճոպանուղին զբոսաշրջիկներին այսուհետ կառաջարկի հեծանվային զբոսանք, հետիոտն շրջագայություն, աուդիո զբոսավար, ժայռագնացություն, օդապարիկների վարձույթ, հուշանվերների կրպակներ և այլ ծառայություններ։
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հուլիսի 1-ին, արտարժութային գործարքներ տեղի չեն ունեցել։ Դոլարն առաջարկվել է 412 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 410.51 դրամը։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 1-ին այցելել է նախկին ղարմետաքսկոմբինատի տարածքում բացվելիք մի շարք արտադրամասեր:
Հուլիսի 1-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52306147 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը քննարկել են Հայաստանի տնտեսության ներկա վիճակին և հնարավոր զարգացումներին, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցեր: ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը, մասնավորապես, անդրադառնալով կարկտահարության հետևանքով գյուղատնտեսության ոլորտում ստեղծված իրավիճակին՝ նշել է, որ ՀՀ կառավարության […]
«Վերահսկիչ պալատը խնդիր ունի բացահայտել թերացումներն ու ի ցույց դնել, իրականացնողը խնդիր ունի հավուր պատշաճի ներկայացնել կատարած աշխատանքը: Այստեղ միշտ կոնֆլիկտ կա, և անհանգստացնող կլիներ, եթե կոնֆլիկտ չլիներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը՝ խոսելով Վերահսկիչ պալատի հաշվետվության մասին:
168.am-ի հավաստի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի փոխտնօրեն Աշոտ Սարգսյանը, հրաժարական է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից:
Ընկերությունը գազը վաճառել է ինքնարժեքից ցածր գնով. 2012 թվականին վաճառված գազի ինքնարժեքը եղել է 219.5 միլիարդ դրամ, իսկ հասույթը՝ 182.1 միլիարդ դրամ
Հունիսի 30-ին Երեւանում տեղի է ունեցել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը:
Չնայած հուլիսից գազի և էլեկտրաէներգիայի թանկացմանը՝ կաթնամթերքի գնային փոփոխություն, ամենայն հավանակությամբ, չի լինի: Ինչպես 168.am-ի հետ զրույցում հայտնեց «Բիոկաթ» ընկերության փոխտնօրեն Ավագ Դանիելյանը, արտադրողների վրա այդ թանկացումն, իհարկե, կազդի:
Շատ հնարավոր է՝ հաջորդ ձմռանը Հայաստանի քաղաքացիները ստիպված լինեն ավելի շատ թուրքական լոլիկ ու այլ բանջարեղեն սպառել: Մեր երկրում գազի թանկացումից հետո շատ ջերմոցների աշխատանքը ոչ միայն շահութաբեր չի լինի, այլև պարզապես վնասակար կլինի:
Եթե դիտարկենք զուտ զբաղվածության մակարդակի փոփոխությունը, որն ԱՎԾ-ն ներկայացնում է հաշվարկված աշխատանքային ռեսուրսների թվաքանակի նկատմամբ, ապա առաջին հայացքից այդ փոփոխությունն ուրախալի է, գրանցվել է աճ՝ 2013-ին 52.7% զբաղվածություն 2012-ի 49.2%-ի համեմատ:
Այս տարվա առաջին 5 ամիսների ՀՀ բեռնափոխադրումների ծավալը նվազել է 5.3%-ով և կազմել 3738.1 հազար տոննա։ Այս մասին նշվում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ)՝ 2013 թվականի հունվար-մայիս ամիսներն ամփոփող զեկույցում։