Բաժիններ՝

«Գլաս Ուորլդ Քամփնի»-ն հարկային արտոնություն ստացավ

Կառավարության որոշմամբ «Գլաս Ուորլդ Քամփնի» ՓԲԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 200 մլն դրամը գրազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգվել է մինչև 2017թ. դեկտեմբերի 8-ը: Ընկերությունը հիմնադրվել է 2004թ.-ին՝ Արզնու բյուրեղապակու գործարանի հիմքի վրա: Երկու տարում գործարանը վերակառուցվել և վերազինվել է ժամանակակից սարքավորումներով և հոսքագծերով: Այժմ ընկերությունը նախատեսում է իրագործել ևս մեկ ծրագիր՝ ներդնելով շուրջ 216 մլն դրամի սարքավորում, որի ԱԱՀ գումարի վճարումը երեք տարով կհետաձգվի: Մեկ այլ որոշմամբ երեք տարով երկարաձգվել է Բյուրականի ակադեմիկոս Վ. Համբարձումյանի անվան աստղադիտարանի ներմուծած դիտողական մոդուլի նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը: Նշված սարքավորման օգնությամբ աստղադիտարանը ՌԴ «Ռոսկոսմոս» գործակալության հետ համատեղ իրականացնում է դիտողական ծրագիր, որի նպատակն է երկրամերձ տիեզերական տարածքում հայտնաբերել անտրոպոգեն և բնական սպառնալիքները, այդ թվում՝ հին տիեզերանավերի բեկորները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս