«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ հետ համագործակցությունը զարգացնելու նպատակով՝ Հայաստանում են գտնվում «Յակուտիայի երկաթուղի» Բաժնետիրական ընկերություն» ԲԲԸ ներկայացուցիչները:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետով, Սարգսյանը որոշել է Վախթանգ Աբրահամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ` հինգ տարի ժամկետով:
Այս տարվա հուլիսին ՀՀ-ում անշարժ գույքի շուկայում իրականացվել են 17,226 գործարքներ, որոնց քանակը հունիսի համեմատ աճել է 2.2 %-ով, իսկ անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ՝ 22.6%-ով:
Ռուսաստանի մաքսային ծառայությունը օգոստոսի 14-ից խստացրել է ուկրաինական բեռների նկատմամբ վերահսկողությունը:
Քրեական գործի հարուցումը մերժվել է:
ԱԺ ԲՀԿ-ական խմակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Ստեփան Մարգարյանը և Վահե Հովհաննիսյանն օրենսդրական նախագիծ էին ներկայացրել՝ առաջարկելով 2014 թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը սահմանել 75 հազար դրամ, մինչդեռ կառավարությունը մտադիր է նման սահմանագծի հասնել աստիճանաբար, առաջիկա տարիների ընթացքում, և այսօր նիստում դեմ որոշում կայացվեց ներկայացված նախագծի ընդունմանը:
Օպերատիվ հաշվետվության արդյունքներով՝ ՀՀ պետական բյուջեի 2013 թվականի հունվար-հուլիս ամիսների եկամուտները կազմել են 604.6 մլրդ, ծախսերը` 553.4 մլրդ դրամ: Ներկայացնելով կատարողականի արդյունքները՝ ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջեների կատարման հաշվետվությունների և վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանը մասնավորապես նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում ձևավորվել է 51.1 մլրդ դրամ հավելուրդ իննամսյա ծրագրով նախատեսված 12.4 մլրդ դրամի դիմաց:
Ոլորտային հայեցակարգը նախատեսում է մի շարք ռազմավարական միջոցառումներ` ուղղված օրենսդրության բարելավմանը, մատչելի հումքի ապահովմանը, որակի վերահսկմանը, մասնագիտական կրթության բարելավմանը և աշխատանքային ռեսուրսների վերաորակավորմանը, արտահանման ֆինանսական աջակցությանը, ԱՏԳ ստեղծմանը:
Այս շաբաթը դոլարի փոխարժեքի համար, կարելի է ասել, կայունության շաբաթ է։ Արդեն երրորդ օրն անընդմեջ՝ ամերիկյան դոլարի բորսակայական փոխարժեքը չի փոփոխվում։ Այսօր՝ օգոստոսի 29-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» դոլարի միջին փոխարժեքը կրկին կազմել է 406.01 դրամ
Ինչպես Զարգացման հայկական գործակալությունից հայտնեցին 168.am-ին, Հայաստանից միջոցառմանը կմասնակցեն «Բորոդինո» Հայաստանի պահածոների գործարան (պահածոներ), «Ռուկար Գրուպ» (մրգային օղի), «Արկոլադ» (շոկոլադ), «Թամարա Ֆրուտ» (հյութեր և սառը թեյ), «Սիս Նատուրալ» (հյութեր), «Ռ ընդ Դ» (աղբյուրի ջուր), «Բեռլին-Արտ հոթել» ընկերությունները:
«Մենք պետք է շարունակենք ջանքեր գործադրել՝ երկկողմ կապերի զարգացման և ընդլայնման համար: Դա բխում է մեր ժողովուրդների շահերից: Պետք է ստեղծենք ընդհանուր տարածք, որտեղ մեր ժողովուրդները կգործեն ազատ, կհամագործակցեն տարբեր ոլորտներում, ինչը կստեղծի տնտեսական կապերի խորացման մեծ հնարավորություններ»:
Գազի գնի սուբսիդավորման շուրջ բանակցությունները Ռուսաստանի հետ ավարտված են և Հայաստանը «հաստատ գումար կստանա»՝ կապույտ վառելիքի նոր գինը սուբսիդավորելու համար, այսօր կառավարության նիստից հետո, ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ պատասխանելով լրագրողների հարցերին, նման հայտարարություն է արել Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովիսիսյանը:
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում որոշել է Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանից հետ վերցնել Դիլիջանի Մյասնիկյան 4 հասցեում գտնվող շենք-շինությունները և 50 տարի ժամկետով ամիսը 270 հազար դրամով վարձակալության տրամադրել «Ֆորեստ պարկ» ՍՊԸ-ին, որը նշված շենք-շինություններն օգտագործելու է զբոսաշրջության զարգացման նպատակով` հատուկ և արտոնյալ պայմաններով կազմակերպելով նաև համալսարանի դասախոսական կազմի և ուսանողների հանգիստը:
Անցած տարի սեպտեմբերին վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ խաղասրահների և խաղատների ներկայացուցիչները խնդրել էին նրա աջակցությունը՝ 3 տարի առաջ ընդունված «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի փոփոխության հետ կապված:
Մինչ ՌԴ իշխանությունները փորձում են թաքնված և բացահայտ սպառնալիքների միջոցով ստիպել Հայաստանին անդամակցել Մաքսային միությանը, եվրոպացիները այլ ռազմավարություն են ընտրել։
Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը, շարունակում է մարել աշխատակիցների պարտքերը։ Այս մասին տեղեկացնում է հայտնում են ընկերության մամուլի ծառայությունը։
Արդեն երկրորդ օրն անընդմեջ՝ ամերիկյան դոլարի բորսակայական փոխարժեքը չի փոփոխվում։ Այսօր՝ օգոստոսի 28-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» դոլարի միջին փոխարժեքը կրկին կազմել է ուղիղ 406 դրամ (ինչպես երեկ և դրա նախորդ օրը)։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 4 միլիոն 800 հազար դոլար։
Ըստ շրջանառվող տեղեկությունների, ՌԴ-ն պատրաստվում է գործնական քայլերի դիմել սեպտեմբերից՝ փորձելով ճնշումներ գործադրել ռուսական կապիտալով բոլոր ձեռնարկությունների միջոցով:
Այսօր՝ օգոստոսի 27-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» դոլարի միջին փոխարժեքը կազմել է ուղիղ 406 դրամ։ Երեկվա համեմատ դոլարի գինը փոփոխության չի ենթարկվել։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 2 միլիոն 700 հազար դոլար։
Ի՞նչ եք կարծում` կլինեի՞ն բողոքի ակցիաներ, եթե հասարակության մեծամասնությունը վստահեր իշխանություններին և հավատացած լիներ, որ մինչև այս կամ այն թույլտվություն տրամադրելը` պատկան մարմինը մանրամասն ուսումնասիրել է բոլոր հանգամանքները։
ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տվյալներով՝ 2013 թվականի 15/08-ից 23/08-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանից Հայաստանից արտահանվել է 319.7տ թարմ և չոր բանջարեղեն և 258.2տ թարմ և չոր պտուղներ։
ՈՍԿԻ` գնման գին` 16453.06 (+371.35), բացթողնման գին` 17883.76 (+403.64), ԱՐԾԱԹ` գնման գին` 276.84 (+15.85), բացթողնման գին` 300.91 (+17.23), ՊԼԱՏԻՆ` գնման գին` 18250.05 (+145.5), բացթողնման գին` 19837.01 (+158.15), ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 9007.34 (+52.28), բացթողնման գին` 9790.59 (+56.83):
ՀՀ կառավարության որոշմամբ սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման նպատակով նախատեսվում է ներկրել աշնանացան ցորենի 420 տոննա սուպեր էլիտային և 20 տոննա էլիտային սերմեր:
Այսօր Յունիբանկի բիզնես վարկատեսակներն ամենապահանջվածներից են շուկայում, քանի որ մշակված են հաճախորդների բիզնեսի առանձնահատկություններն ու սեզոնայնությունը հաշվի առնելով: Իսկ վարկավորման պարզեցված գործընթացը ու մատչելի պայմաններն առավել մեծ հնարավորություններ են ստեղծում բիզնեսի զարգացման համար:
Այսօր Երևանում ավարտվեց տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը: Օգոստոսի 26-28-ը կայացած քննարկումների արդյունքներով հանձնաժողովի համանախագահներ հայկական կողմից` ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, բելառուսական կողմից` Բելառուսի անտառային տնտեսության նախարար Միխայիլ Ամելյանովիչը ստորագրեցին նիստի արձանագրությունը:
Հայաստանից ադամանդի արտահանման ծավալներն այս տարվա առաջին կիսամյակում զգալիորեն ավելացել են: Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ նշված ժամանակաշրջանում արտահանվել է 132.8 հազար կարատ ադամանդ՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ ավելանալով 55%-ով:
Հայաստանում անվերջ իրականացվող հարկային բարեփոխումների նպատակներից գլխավորը, թերևս, տնտեսվարողների աշխատանքի դյուրացումն ու նպաստավոր միջավայրի ստեղծումն է:
Մի անգամ ավարտող մի ուսանողի հարցրի՝ ի՞նչ պիտի անեմ ճգնաժամային իրավիճակում: Նա պատասխանեց՝ շփում, շփում և ևս մեկ անգամ՝ շփում:
168.am-ի հեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ բրիտանացի աուդիտորների եզրահանգումները բոլորովին ուրախալի և հուսադրող չեն «Նաիրիտի» համար:
ՀՀ կառավարությունը բարեգործի դիմակով մի ձեռքով տալիս է, մյուսով՝ վերցնում: Այսինքն՝ երբ կառավարությունը որոշեց, որ պետք է պետական ծառայողներին սոցիալական փաթեթ տրամադրի, դա ներկայացվեց որպես իշխանավորների մտահոգություն՝ հայրենի քաղաքացիների բարեկեցությամբ: Մինչդեռ, սոցիալական փաթեթի միայն հանգստի համար հատկացվող գումարներից կառավարությունն աշխատում է 3 մլրդ 360 մլն դրամ: