Կենտրոնական բանկի հայտարարությունը՝ ԱՊՊԱ բյուրոյի անդամների ընտրության մասին
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սպառողների իրավունքները պաշտպանող կազմակերպության ժողով գումարելու մասին
Ի կատարումն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 34-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների՝ հրապարակում ենք հայտարարություն առ այն, որ`
Համաձայն վերոնշյալ Օրենքի` «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ (այսուհետ՝ Բյուրո) խորհրդի մեկ անդամ ընտրում են սպառողների իրավունքները պաշտպանող, առնվազն երեք տարվա պետական գրանցում ունեցող կազմակերպությունները` իրենց միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ` երկու տարի ժամկետով։
Այդ ընտրությունը կատարելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկը 2015 թվականի փետրվարի 12-ին` ժամը 10:00-ին ՀՀ կենտրոնական բանկի շենքում` ք. Երևան, Վ. Սարգսյան 6 հասցեում, կազմակերպում է ժողով:
Բոլոր այն կազմակերպությունները, որոնք բավարարում են վերոհիշյալ պահանջին և ցանկանում են մասնակցել ժողովին, պետք է մինչև 2015 թվականի փետրվարի 6-ը այդ մասին գրավոր հայտ ներկայացնեն ՀՀ կենտրոնական բանկ` հայտին կցելով պետական գրանցման վկայականի և կանոնադրության պատճենները:
Այն կազմակերպությունները, որոնք հիշյալ ժողովում ընտրվելու համար մտադիր են ներկայացնել Բյուրոյի խորհրդի անդամի թեկնածու, հայտին պետք է կցեն նաև այդ թեկնածուի անունը և ազգանունը, տեղեկություններ նրա կրթության և աշխատանքային փորձի վերաբերյալ, փոխկապակցվածությունը Բյուրոյի անդամների հետ (բացակայության դեպքում` նշում փոխկապակցվածության բացակայության մասին), նրան առաջադրող կազմակերպության անվանումը և վերջինի հավաստումն առ այն, որ ներկայացված թեկնածուն իր մասնագիտական կարողություններով ի վիճակի է ապահովել Օրենքով և դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերով սահմանված խորհրդի լիազորությունների պատշաճ իրականացումը և առկա չեն Բյուրոյի կանոնադրության 123-րդ կետով սահմանված սահմանափակումները:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (010) 59-26-96 հեռախոսահամարով:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ