Հունվարից թանկացումների դեմ պայքար կծավալվի նաեւ դեղորայքի եւ էլեկտրատեխնիկայի շուկաներում

Այսօրվա նիստում ԼՂՀ Հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Լեւոն Մնացականյանն անդրադարձել է վերջին շրջանում ապրանքների գնաճին ու ներկայացրել դրանց նվազեցման դեմ կատարվող աշխատանքները։

Նրա խոսքով՝ այս օրերին հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակներում ավելի ակտիվորեն է դիտանցումներ իրականացնում. եթե նախկինում շաբաթը մեկ էին իրականացնում, ապա հիմա 2 օրը մեկ։

«Տնտեսվարողների հետ աշխատանք է տարվում հնարավորինս կանխելու թանկացումները»,- նշել է Լեւոն Մնացականյանը՝ ավելացնելով, որ առեւտրի կետերում զգուշացումներ արդեն արվել են եւ խախտում կատարող ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն։

Հունվարից թանկացումների դեմ պայքար կծավալվի ոչ միայն առաջին անհրաժեշտության սննդամթերքների, այլեւ էլեկտրական տեխնիկայի, տնտեսական ապրանքների եւ դեղորայքի շուկաներում, սա վարչապետի հանձնարարականն է,-հավելել է հանձնաժողովի նախագահը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031