
Ինչու է Հայաստանը բենզին ներկրում միայն Ռուսաստանից. պարզաբանում է Արտակ Շաբոյանը (տեսանյութ). 1in.am

1in.am-ը գտրում է. Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրամի կտրուկ արժեզրկումը լուրջ ազդեցություն է ունեցել գների վրա:
«Փոխարժեքի կայունացումից հետո գները մեծ չափով իջել են»,-հայտնեց ՏՄՊՊ հանձնաժողովի ղեկավար Արտակ Շաբոյանը՝ նշելով, որ ուսումնասիրությունների արդյունքները հրապարակային են:
Իր խոսքում վերջինս անդրադարձավ նաև բենզինի գներին՝ նշելով, որ իրենց ուսումնասիրություններով՝ բենզինի գները սեպտեմբերից սկսած պարբերաբար նվազել են՝ 470-ից մինչև 440 դրամ ռեգուլյար տեսակի դեպքում: Նոյեմբերի կեսերից 440-ից բարձրացել է մինչև 470 դրամ՝ 6-7 տոկոսով բարձրանալով, մինչդեռ նոյեմբերի կեսի համեմատ փոխարժեքի արժեզրկումը կազմում է 13 տոկոս:
Եթե փոխարժեքի տատանումը չլիներ, ըստ Շաբոյանի, բենզինի գները շարունակական կնվազեին:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: