«Այս պահին դեմ չլինելով Ասոցացման համաձայնագրին, այնուամենայնիվ, ես չեմ կարծում, որ ՀՀ-ին գովում են՝ մեր լավն ուզելով, լինի դա ԱՄՀ-ն թե ԵՄ-ն»,- ասում է Հրանտ Բագրատյանը:
ՌԴ ֆինանսների նախարարությունն առաջարկել է մինչև 2020 թվականը փուլ առ փուլ հրաժարվել պարտադիր ապահովագրության բոլոր տեսակներից: Արդյո՞ք Հայաստանում կարելի է սպասել նույն բանը։
«Ընկերությունը քիչ-քիչ վճարում է աշխատակիցների պարտքերը, միաժամանակ մեր իրավաբանները հավաքում են դատարան դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերը: Նաև փոխհատուցում ենք այն մարդկանց, որոնք վաղօրոք տոմս էին ձեռք»,- ասացին «Արմավիայից»:
Ստուգման արդյունքներով բացահայտվել է, որ մի շարք ընկերությունների ֆինանսական հաշվետվությունների աուդիտի արդյունքում տրամադրված աուդիտորական եզրակացությունները կազմվել են առանց աուդիտի ստանդարտներին համապատասխան աուդիտ անցկացնելու:
Գազի գնի բարձրացումից հետո հանրապետությունում գործող գազալցակայանները ավտոմեքենաները լիցքավորում են գազի 1 խ/մ-ն 200 դրամով` նախկին 160 դրամի փոխարեն: Վերջին օրերին, սակայն, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակիցներն այցելում են գազալցակայաններ և փորձում են դրանց սեփականատերերին պարտադրել իջեցնել գազի գինը և այն վաճառել 190 դրամով:
«Եթե ծրագրում գրում են, որ Դատախազությունում կամ Արդարադատության նախարարությունում պետք է աշխատեն օրենքի համաձայն, դրա համար ծրագիր գրել պետք չէր, դա օրենքից բխում է»,- ասել է նախկին վարչապետը:
Վաղը Երևանում տեղի կունենա Հայաստան-Իրան գործարար համաժողով, որը կազմակերպում են Թեհրանի առևտրարդյունաբերական պալատը և Իրան-Հայաստան առևտրական պալատը՝ Հայաստանի Զարգացման հայկական գործակալության (ԶՀԳ) հետ համատեղ:
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում անցած շաբաթ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը նվազել է 0.63%-ով՝ կազմելով 409.53 դրամ: Շաբաթվա ընթացքում առուվաճառքի ծավալները կազմել են 8.84 մլն դոլար, ինչը 2.27 անգամ ավելի է, քան նախորդ շաբաթ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի շինհրապարակ, որը կառուցվում է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ծրագրի շրջանակում:
Պաշտոնական այցով Հայաստանում է Վրաստանի եկամուտների ծառայության մաքսային դեպարտամենտի պատվիրակությունը:
Յունիբանկը, VEGA խանութների ցանցի հետ համագործակցությամբ, իրականացնում է նաև համաբրենդային ծրագիր, որի շրջանակներում առաջարկում է արտոնյալ պայմաններով վարկային քարտեր` 0% տարեկան տոկոսադրույքով:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Ալեքսեյ Լիխաչեվի գլխավորած պատվիրակությանը:
Պետական եկամուտների կոմիտեն անցած 4 ամիսների ընթացքում տնտեսվարողների մոտ հայտնաբերել է առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանքների առաքման կամ տեղափոխման 1417 խախտում, որի արդյունքում պետական գանձարան է մուտք եղել 560 մլն 469 հազար դրամ:
2013 թ. հունիսի 1-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 371,926, ինչը 2012թ. նույն ժամանակաշրջանի համեմատ մեծ է 22,106-ով: Ընդհանուր առմամբ՝ հավաքագրվել է 8 մլրդ 962 մլն 635 հազար դրամ ԱՊՊԱ վճար:
Դեղագործության զարգացումը բավականին մեծ պոտենցիալ ունի Հայաստանում: 2012-ին շուրջ 15 դեղարտադրողների կողմից թողարկվել է մոտ 3.8 մլրդ դրամի արտադրանք (2011-ի համեմատ աճը` 6.8%), 2013-ի հունվար-մայիսին` 1.9 մլրդ դրամ (աճը` 29.3%):
Հուլիսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 27.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 29 մլն ԱՄՆ դոլար:
Հուլիսի 9-13-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 104,534,911 ԱՄՆ դոլար 410.26 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 108,948,690 ԱՄՆ դոլար 411.46 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Շինարարների միության տնօրեն Գուրգեն Մինասյանը կառավարության լավատեսությունը չի կիսում
Ծիրանի աննախադեպ առատ բերքի պայմաններում շարունակվում է մթերման գործընթացը: ՀՀ գյուղատնտեսության նախարարության հրապարակած օպերատիվ տվյալներով, մթերման սեզոնի կեսին արդեն մթերվել է շուրջ 42,505 տոննա պտուղ-բանջարեղեն (2012-ի նույն ժամանակահատվածի մթերման ցուցանիշը 31,280 տոննա էր):
Այսօր Վերաքննիչ քաղաքացիական դատարանն ավարտեց գերմանական «ԻստԻնվեստոր» ՍՊԸ-ի` ընդդեմ Գագիկ Ծառուկյանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի» գործով քննությունը: Որոշումը կհրապարակվի հուլիսի 26-ին:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հուլիսի 12-ին, ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 409.53 76 դրամ։ Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0.06%-ով կամ 0.23 դրամով։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ընդունեց «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բորկովսկուն, չինական «Poly Group» ընկերության ներկայացուցիչներին՝ նախագահի տեղակալ Դայ Նինգի գլխավորությամբ:
Հայաստանյան շուկայում դեղերի գները կայուն են: Նման հայտարարություն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արեց Դեղարտադրողների և ներմուծողների միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը:
2013 թ. մայիսին արդյունաբերական արտադրանքի ծավալները, նախորդ տարվա մայիսի նկատմամբ, նվազել են 7.4%-ով: Ընդ որում՝ 11% նվազում տեղի է ունեցել մշակող արդյունաբերության ոլորտում, մինչդեռ հանքարդյունաբերությունն աճել է 12.5%-ով:
2010 թ. սեպտեմբերին դատավոր Կուբանյանը բավարարել է հայցը՝ «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերությունից հօգուտ «Նումարդ թրեյդինգ» ընկերության բռնագանձել 4 մլրդ 949 մլն դրամ, միաժամանակ որոշել է «Նաիրիտ» գործարանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել պետտուրքի գումար՝ նշված 98 մլն դրամը:
Սնանկ ճանաչված «Տոնուս» ընկերության պահանջատերերի առաջին ժողովը տեղի կունենա օգոստոսի 23-ին: Այս մասին 168.am-ին հայտնեց «Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա» ինքնակարգավորվող կազմակերպության նախագահ, «Տոնուսի» սնանկության գործով կառավարիչ Հրանտ Ղամբարյանը:
Իշխանությունները ժամանակ առ ժամանակ խոսում էին կենսաթոշակների ու նպաստների ցուցակների ճշգրտման ու բեռնաթափման մասին: Խոսում էին համակարգի կատարելագործման մասին, նոր օրենք ընդունում: Բայց այդ ամենը չէր խանգարում թոշակները ճիշտ ժամանակին վճարել:
«Թույլ չենք տա, որ խոշոր ռազմավարական նշանակություն ունեցող պետական այս ծրագիրը վտանգի ենթարկվի»,- ասել է նախարարը:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հուլիսի 11-ին, ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 409.76 դրամ։ Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0.30%-ով կամ 1.24 դրամով։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչների հետ՝ ԱԶԲ-ի փոխնախագահ Քսիաոյու Ժաոյի գլխավորությամբ: