Բաժիններ՝

Վիգեն Սարգսյանը չի ընդունել նաիրիտցիներին

Նաիրիտցիներն այսօր ձեռնունայն են տուն գնացել: Բաղրամյան 26-ում՝ նախագահականի առջև մի քանի ժամ շարունակ իրականացված բողոքի ակցիան անարդյունք է ավարտվել: ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն այդպես էլ չի ընդունել նրանց և ակցիայի մասնակիցները ցրվել են:

Ինչպես 168.am-ին հայտնեց «Նաիրիտ» գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը, իրենց առաջարկվել է հանդիպել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովիկ Հովեսեփյանի հետ, բայց ցուցարարները չեն համաձայնել:

Հարցին, թե միտում չի տեսնում, որ Վ.Սարգսյանը չի ընցունել, Հ,Թադևոսյանը պատասխանեց. «Վ.Սարգսյանն Ազգային ժողովում հանձնաժողովի նիստի էր, էնպես չէր, որ էնտեղ էր ու չընդունեց»: Իսկ թե ինչո՞ւ չեն համաձայնել Հ.Հովսեփյանի հետ հանդիպել, արհմիության ղեկավարն ասաց, որ Վ.Սարգսյանի հետ արդեն մեկ անգամ հանդիպել էին և նա խնդրին քիչ թե շատ ծանոթ է:

Հ.Թադևոսյանը տեղեկացրեց, որ նաիրիտցիները կրկին հավաքվելու են նախագահականի մոտ դեկտեմբերի 29-ին ժամը 11:00-ին՝ նույն պահանջով՝  փետրվարի 6-ին աշխատանքից հեռացվող աշխատակիցների աշխատավարձի պարտքը մարել ամբողջությամբ:

2 պետական ձեռնարկություններից՝ «Նաիրիտ 2» ՓԲԸ-ի և «Նաիրիտ» ԲԲԸ-ի կողմից «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ին մոտ 5 մլրդ դրամ պարտքի պահանջի վերաբերյալ իրենց հարցադրումներին էներգետիկայի և բնական պաշարների նախարարը պատասխան նամակում նշել է, որ հայ-չինական «Շանսի նաիրիտը», որի 40% բաժնեմասը պատկանում է «Նաիրիտ 2»-ին, արտադրանքի իրացման խնդիրներով պայմանավոված գործարկման պահից՝ 2010 թ.-ից ի վեր աշխատել է վնասներով և անցած ժամանակաշրջանում վնասը կազմել է 100 մլն դոլար: Այսինքն, կառավարությունը պարզ ասում է, որ այս պետական հանդիսացող ձեռնարկություններից սպասելիքներ չպետք է ունենան: Այժմ նաիրիտցիները կարծում են, որ միայն ՀՀ նախագահը կարող է օգնել, որ փետրվարի 6-ին, երբ իրենց ազատելու են աշխատանքից, վճարեն նաև վերջնահաշվարկը՝ ըստ Աշխատանքային օրենսգրքի 130 հոդվածի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս