Բաժիններ՝

Մարդկանց հուզում է այն, որ փոխարժեքային ցնցումները կտրուկ են եղել. փորձագետ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանն այսօր Մեդիա կենտրոնում քննարկման ժամանակ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ արտարժութային փոփոխությունները ՀՀ-ում դիտարկվում են միայն դոլար/դրամ կտրվածքով, ինչն էմոցիոնալ է և թվում է, թե շատ է փոխվել: Սակայն, ըստ նրա, դրամ-դոլար հարաբերակցությունը 17%-ով է փոփոխվել, իսկ եվրոյի նկատմամբ դոլարը 3%-ով է արժևորվել՝ պայմանավորված նավթի գնի կտրուկ անկմամբ:

«Փոխարժեքային մեծ ցնցում չի եղել, որ անհանգստանանք: Բայց քանի որ ցնցումները կտրուկ են եղել, մարդկանց հուզում է, թե ինչ անել»,- ասաց նա:

Փորձագետը նշեց, որ ռուբլին դոլարի համեմատ 34%-ով արժեզրկվել է, և այդտեղ խնդիր կա՝ նշանակում է, որ ՌԴ-ում ռուբլով վարձատրվողների ֆինանսները նվազել են, և այստեղ ավելի քիչ են ծախսելու. «Ռսաստանում ավելի շատ գնաճ է եղել և ռուբլին դոլարի համեմատ ավելի է արժեզրկվել, քան մերը: Դա նշանակում է, որ մեր մրցակցային դիրքը ՌԴ հանդեպ նվազել է: ԵՏՄ մտնելով՝ շատ մեծ տարիֆներ դրեցինք ՌԴ արտահանվող ապրանքների համար և շուկան կտրուկ սահմանափակվեց, և հակառակը՝ ռուսական արտադրողների համար հայկական շուկան դարձավ ավելի մատչելի: Փոփոխությունը տնտեսական հարթության մեջ պետք է դիտարկել, և դա մտահոգիչ է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս