Բաժիններ՝

Հունվարին ծախսված էլեկտրաէներգիայի սուբսիդավորման գումարը կազմել է 447,1 մլն դրամ

Այս տարվա հունվարին ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց կառավարության և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից սպառողների տարբեր խմբերին տրամադրվող սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է 447,1 մլն դրամ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, փոխհատուցումից օգտվել է ավելի քան 455 հազար բնակիչ-բաժանորդ։ Սպա ռողների այդ խմբի սուբսիդավորման ենթակա գումարը հունվարին կազմել է գրեթե 427 մլն դրամ։

Անցած վեց ամիսներին ընդհանուր առմամբ տրամադրվել է շուրջ 3,9 մլրդ դրամի փոխհատուցում, որի գերակշիռ մասը՝ ավելի քան 3,7 մլրդ դրամը, բնակիչ-բաժանորդներին։

Կառավարության 2015թ. հոկտեմբերի 29-ի որոշմամբ` սուբսիդավորումը տրամադրվում է ամսական մինչև 250 կՎտ էլեկտրաէներգիա օգտագործող բնակիչ-բաժանորդներին և մինչև 500 կՎտ էլեկտրաէներգիա օգտագործող ՓՄՁ-երին՝ 250 կՎտ-ի դիմաց: Փոխհատուցման տրամադրումը կշարունակվի մինչև 2016թ. հուլիսի 31-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս